Չինաստանը մարտ ամսվա արդյունքներով մեքենաների վաճառքի ծավալներով համարվել է առաջատար
Չինաստանը, մարտ ամսվա արդյունքներով,մեքենաների վաճառքով զբաղեցրել է աշխարհում առաջին հորիզոնականը։ Անցած ամսվա տվյալներով չինացիները գնել են 1 մլն 110 հազ. նոր ավտոմեքենա, իսկ ամերիկացիները՝ ընդամենը 860 հազ. ավտոմեքենա։
Անցած տարվա մարտ ամսվա համեմատ՝ Չինաստանում վաճառքի ծավալները աճել են 5%-ով, այնինչ Միացյալ Նահանգներում ճգնաժամի հետևանքով այն նվազել է միանգամից 37%-ով։
Չինաստանի իշխանությունները ճգնաժամի պայմաններում շատ արագ և հստակ են գործել։ Ներքին շուկան պահելու համար, իշխանություններն իջեցրել են քիչ ծախսունակությամբ ավտոմեքենաների գնման համար հաստատված հարկերը, իսկ բեռնատարների և մինի-վեների գնման համար գյուղերի բնակիչներին տրամադրվել է $ 700 մլն սուբսիդիա։
Վերլուծաբանները համոզված են, որ Չինաստանը ԱՄՆ-ից կխլի ավտոշուկայում առաջատարի տիտղոսը ոչ միայն մարտ ամսվա արդյունքներով, այլև ամբողջ՝ 2009թ. արդյունքներով։