Քաղաքական

13.10.2020 13:30


Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերվել և հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը։ Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է»,-նշել է Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 5139 կորուստ: Հակառակորդը կորցրել է 173 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ:

Այս խորագրի վերջին նյութերը