Լրահոս

13.10.2020 12:35


Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Լոս Անջելեսում հայերի հզոր երթին

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Լոս Անջելեսում հայերի հզոր երթին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցին Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Հզոր քայլերթ ԱՄՆ-ում: Ավելի քան 150 հազար հայրենակիցներ հավաքվել են Լոս Անջելեսում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով բողոքի ցույցի տեսանյութը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը