Լրահոս

13.10.2020 11:15


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 735 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 735 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 735 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57 566-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1340-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 427 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46318, փաստացի բուժվողներինը՝ 9908: Մեկ օրում արվել է 2114 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 329277 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը