Կարծիք

13.10.2020 11:08


Հակառուսականությունը՝ հասարակության տգետ մասսայի կերակուրն է

Հակառուսականությունը՝ հասարակության տգետ մասսայի կերակուրն է
Պատերազմական այս օրերին ևս որոշ անհատներ շարունակում են իրենց հակառուսական քարոզչությունը՝ իրենց պատվիրատուներին բավարարելու համար...
Այդ քարոզչությունն ուտող հիմնական մասսան այս իշխանությունների երկրպագուներն են և ազգայնական ֆանտասմագորիայով տառապողները, որոնք իրոք հավատացած են, որ մենք, բացի հպարտ լինելուց, նաև շատ հզոր ենք և ի վիճակի ենք այս տարածաշրջանում միայնակ դիմակայել բոլոր խնդիրներին...
Հատկապես այս օրերին հասարակության անգրագետ մասսան, որը պատկերացում չունի մեր պատմությունից, աջուձախ հայտարարում է, որ «ռուսը մեզ չի օգնում» այս պատերազմում...
Օգնել-չօգնելուն դեռ ժամանակ կունենամ անդրադառնալու... Միայն կասեմ՝ լավ էլ օգնել է...
Ինձ մի քանի հարցերի պատասխաններն են հետաքրքրում, որոնք շատ ուրախ կլինեմ ստանալ նիկոլապաշտներից և ծռիստներից.
1.Արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է դիմակայել հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված 150 հազարանոց թուրքական բանակին (թուրքական բանակի ընդհանուր թիվը 610 հազար է), եթե վերջինս հարձակվի Հայաստանի վրա...
2. Արդյո՞ք իրենք շարունակում են հավատալ, որ կարող են «հպարտությամբ» ու «դուխով» հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունն ապահովել...
3. Իրո՞ք մտածում են, որ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության ժամանակ թուրքերն իրոք վախեցան Նիկոլի օդ բարձրացրած երկու ռազմական ինքնաթիռից և չխախտեցին հայ-թուրքական սահմանը՝ ինչպես դա փորձում էր ներկայացնել օֆիցիոզը...
4. Ինչը՞ կամ ո՞վ է խանգարում թուրքերին, որ հենց հիմա հարձակվեն Հայաստանի վրա...
5. Իրո՞ք ռուսական 102-րդ ռազմաբազան ոչինչ չի անում մեր անվտանգությունն ապահովելու համար...
Դե տրանսֆերտների և ՌԴ-ի հետ տնտեսական կապի մասին էլ չասեմ...
Սարսափելին այն է, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում «փողոցը» շարունակում է իր հակառուսականությունն առաջ տանել, իսկ անգրագետ պլեբսն էլ դրան ծափահարում է...
Ի դեպ, բացարձակ չզարմացա, երբ Նիկոլին սպասարկող որոշ գործիչ-գործիքներ տեսնելով, թե ինչպես իրենց սնուցող արևմուտքը, բացի հայտարարություններից, որևէ քայլ չի կատարում Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար, գունափոխվել են ու դարձել են ռուսամետ՝ հուսալով, որ Մոսկվայում կմոռանան իրենց կենդանական հակառուսականությունը և անձնական մորթապաշտությունից դուրս գալով նոր լափաման գտնելու փորձերը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը