Լրահոս

12.10.2020 21:47


Զարհուրելի դեպք Երևանում. հայրենիքի համար կյանքը զոհաբերած 19-ամյա հերոս զինվորի տունը հուղարկավորության օրը թալանել են

Զարհուրելի դեպք Երևանում. հայրենիքի համար կյանքը զոհաբերած 19-ամյա հերոս զինվորի տունը հուղարկավորության օրը թալանել են

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության ն առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին: Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած: Իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գավառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա՝ բացել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն:

Ողջ տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով, որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակերպեն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը