25.03.2026 ● 20:28
25.03.2026 ● 16:38
24.03.2026 ● 20:19
12.10.2020 ● 10:48
Գևորգ ջա՜ն:
Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.
-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :
- Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ :
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:
Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.
-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
- Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:
-է՜, էլ չսկսեք:
Իրար հետ սկսեցինք պարել, եթե ճիշտ եմ հիշում քոչարի:
Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:
Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:
- Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:
- Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞:
- Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:
Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր, մեկ-մեկ գրում էր այնտեղից: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:
Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար:
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:
Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:
Հանգչիր խաղաղությամբ
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։
25.03.2026 ● 19:22
Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։
25.03.2026 ● 15:22
Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:
25.03.2026 ● 15:01
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
25.03.2026 ● 14:09
Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:
25.03.2026 ● 14:06
Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
25.03.2026 ● 12:15
25.03.2026 ● 09:59
25.03.2026 ● 09:57
25.03.2026 ● 09:42
25.03.2026 ● 09:20
25.03.2026 ● 09:04
24.03.2026 ● 20:09
24.03.2026 ● 16:23
24.03.2026 ● 15:04
24.03.2026 ● 14:09
24.03.2026 ● 13:55
24.03.2026 ● 12:34
24.03.2026 ● 11:47
24.03.2026 ● 09:14
24.03.2026 ● 09:04
24.03.2026 ● 08:11
23.03.2026 ● 20:36
23.03.2026 ● 18:18
23.03.2026 ● 16:12
23.03.2026 ● 15:38
23.03.2026 ● 10:21
23.03.2026 ● 10:16
23.03.2026 ● 10:12
23.03.2026 ● 09:07
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Գևորգ ջա՜ն, հանգչիր խաղաղությամբ. Սոֆյա Հովսեփյան