Լրահոս

11.10.2020 13:24


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 451-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1323-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 53 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 824, փաստացի բուժվողներինը՝ 9304: Մեկ օրում արվել է 3366 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 325894 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը