Կարծիք

11.10.2020 13:03


Մի քանի բառով պարզաբանեմ երեկվա գիշերային խուզարկության պատճառները

Մի քանի բառով պարզաբանեմ երեկվա գիշերային խուզարկության պատճառները
Քանի որ երեկվանից ինձ գրում են իմ ընկերները, համակիրները, և լրատվամիջոցներիցների ներկայացուցիչները մի քանի բառով պարզաբանեմ երեկվա գիշերային խուզարկության պատճառները:
Մեր հպաաաաարտ իշխանություններն այնքան են մտահոգվել իմ հակասորոսական գործունեությամբ և քանի որ երկար փնտրտուքից հետո որևէ ապօրինություն չեն գտել իմ անցյալում, դիմել են ապուշության.
Լոս Անջելես քաղաքում գտել են Սորոսի ծռերի համակիր մի հայտնի մարմնավաճառ կնոջ (Դուբայի Մարիշ մականունով), ով հաղորդում է տվել, որ ես 2016 թվականին ինչ-որ գրառում եմ արել իր դեմ ՊՊԾ գնդի գրավման օրերին:
Այո, սիրելիներ, դուք չսխալվեցիք, խոսքը գնում է 2016 թվականի գրառման մասին, որը նույնիսկ ես չեմ արել: Իմ դեմ կեղծ հաղորդում ներկայացրած տիկինը ԱՄՆ քաղաքացի է:
Ի՞նչ եք կարծում, 2016 թվականի գրառման համար ԱՄՆ քաղաքացուց կեղծ հաղորդման հիման վրա գիշերային խուզարկություն իրականացնող իշխանությունն ուժե՞ղ է:
Որևէ քայլ անպատասխան չի մնալու:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը