Կարծիք

11.10.2020 08:35


Այսօր զանգվածաբար լրատվականներ և անձինք են հրավիրվում իրավապահ մարմիններ, առանց հիմքերի և հիմնավորումների տուգանքներ են նշանակում

Այսօր զանգվածաբար լրատվականներ և անձինք են հրավիրվում իրավապահ մարմիններ, առանց հիմքերի և հիմնավորումների տուգանքներ են նշանակում
Մարդու իրավունքները պետք է հարգվեն բոլոր պարագաներում
Կասեք դրա ժամանակը չի, և ինչ-որ առումներով ճիշտ կլինեք, բայց եկեք չմոռանանք, որ արյունով ներկված մեր պետության մեջ մենք շարունակելու ենք ապրել, հերոսները անմահացան հենց դրա համար, որ մենք շարունակենք ապրել և արարել:
Այսօր զանգվածաբար լրատվականներ և անձինք են հրավիրվում իրավապահ մարմիններ, առանց հիմքերի և հիմնավորումների տուգանքներ են նշանակում` առանց որևէ տեսակի պարզաբանման: Եվ սա արվում է այն պարագայում, երբ պատասխանատվություն նախատեսող օրենքը չի ստացել իրավաբանական ուժ: Առնավազն երեկվա, այսօրվա և վաղվա տուգանքները ապօրինի են և ենթակա չեն կատարման, քանի որ պատասխանատվություն նախատեսող պատվիրանը ուժի մեջ չի մտել: Մյուս կողմից սա չպետք է մեկնաբանվի որպես ամենաթողություն և առիթ կառավարությանը խփելու համար, այդպիսի առիթներ կլինեն դեռևս: Մեր գերխնդիրն է շարունակել մնալ օրինակելի, իրավական, հզոր պետություն և հաղթել մեզ պատուհասած թշնամուն: Մնացածը հաղթանակից հետո:
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը