Կարծիք

10.10.2020 23:09


Վերականգնել Գլավլիտը

Վերականգնել Գլավլիտը
Չէի ուզում արձագանքել «Ռազմական դրության» օրենքում փոփոխություններին, որոնցով, փաստորեն Հայաստանում մտցվում է խիստ, բայց և կամայական գրաքննություն։ Իսկ ինչու այժմ որոշեցի չլռել, քանի որ իմացա, որ արդեն ընտրովի, տարբեր անձանց հրավիրում են ոստիկանություն, բացատրություն տալու և տուգանվելու։ Հայրենի իշխանություններին հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ում գործում էր Գլավլիտը (Главлит-Главное управление по делам литературы и издательств)։ Ցանկացած հրապարակման նյութ, անկախ բնույթից, պետք է անցներ Գլավլիտի գրաքննություն։
Արդյոք ճիշտ չի՞ լինի վերականգնել Գլավլիտը, որպեսզի հեղինակները, լրատվամիջոցները տուգանվելու փոխարեն, հրապարակման ենթակա նյութը նախապես ներկայացնեն Գլավլիտ և հավանություն ստանալու դեպքում միայն հրապարակեն։
Գլավլիտի ղեկավար կարող է նշանակվել Հայկ Հովակիմյանը կամ Վահագն Գևորգյանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը