«Նույն սարը հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ. որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք». EADaily-ն զրուցել է մարտական գործողություններում վիրավորված հայ զինծառայողների հետ (լուսանկար)
Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերն անհետք չեն մնում. Երևանի հիվանդանոցներում բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորները, որոնց շարքերում կան նաև կամավորներ, երիտասարդ նորակոչիկներ և պայմանագրային զինծառայողներ, որոնց հետ զրուցել է EADaily-ն և ուշագրավ ռեպորտաժ պատրաստել:
Հետևակային վաշտի հրամանատար Ռադիկը վիրավորվել է Ջաբրայիլում հակահարձակման ժամանակ:
«Այդ օրը մենք դուրս եկանք մեր ընկերներին օգնելու: Հոկտեմբերի 2-ն էր: Ոչ հեռու «Գրադ»-ի արկ ընկավ, բեկորային վնասվածք ստացա, ոտքս կոտրվեց»,-պատմել է նա:
Այն հարցին, թե ինչ իմաստ ու նշանակություն ունի իր համար այս պատերազմը, Ռադիկը պատասխանում է, որ Լեռնային Ղարաբաղում ինքը պաշտպանել ու պաշտպանելու է հայրենիքը և ժողովրդին:
Նա հիշում է, որ ռազմաճակատում ոչ ուտելու, ոչ քնելու ժամանակ չկար, հակառակորդն անընդհատ հարձակվում էր:
«Հարձակումը մեզ վրա սկսվեց հանկարծակի, առանց զգուշացման, 1-2 անգամ անօդաչուն հարվածեց, մենք դուրս եկանք և գրեթե մեր առջև տեսանք ադրբեջանական տանկերը: Դա ծանր օրեր էին: Նույն սարը մենք հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ: Սակայն ես վստահ եմ, որ վերջիվերջո հաղթելու ենք: Աշխարհում ոչ մի հայ դրանում չի կասկածում»,-ասել է զինվորականը:
Դիպուկահարի կողմից վիրավորում ստացած Գևորգը կամավոր է գնացել ռազմաճակատ, և դա իր առաջին մարտական փորձն էր:
«Մեր ջոկատի ուղղությամբ կրակում էր 3-4 դիպուկահար, անընդհատ ռմբակոծություններ էին: Ընդ որում` Ադրբեջանի կողմից կրակում են ինչպես պատահի, ոչ միայն ռազմական օբյեկտների և դիրքերի ուղղությամբ: Կարևոր չէ՝ խաղաղ բնակիչներ են այնտեղ, թե ոչ, կրակում են գլխավոր մայրուղիներին, թիրախավորում են ընթացող մեքենաներին»,-հիշում է Գևորգը:
Վահանը 18 տարեկան է, նա ժամկետային զինծառայող է, որը դեռ այդպես էլ չի հասցրել ամբողջությամբ մասնակցել ռազմական գործողություններին: Հրետակոծության ժամանակ նա եղել է ոչ թե դիրքերում, այլ այն վայրերում, որտեղ ապրում էին սպաների ընտանիքները, որոնք այդ պահին արդեն հասցրել էին տարհանել:
Լրագրողը նկատում է, որ զինծառայողները զգուշությամբ են վերաբերվում մամուլի հետ շփմանը: Սակայն ի վերջո համաձայնվում են ընդհանուր լուսանկարվել, երբ համոզվում են, որ այն ռուսական թերթում է հրապարակվելու:

Աղբյուրը՝ tert.am