Արցախյան ռազմաճակատում հրադադար է լինելու։ Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ։ Բայց մենք դեռ շատ հեռու ենք խաղաղությունից։ Հակառակորդը երկու շաբաթ իր և Թուրքիայի ողջ ռազմական հզորությամբ, ներգրավելով միջազգային ահաբեկչական խնբավորումների ուժերը, նպատակ էր դրել գրավել ազատ Արցախը և պատերազմի միջոցով լուծել այս 30-ամյա հարցը։ Ի պատիվ հայոց բանակի տոկունության և ողջ հայ ժողովրդի բացառիկ միասնականության ազերաթուրքական ագրեսիան բառացիորեն տապալվել է։ Բայց մենք պետք է հիշենք հիմա և այսուհետ, որ մեր թշնամին թուրք է, նենգ, ուխտադրուժ և որ առավել վտանգավոր է՝ պարտված։
Պետք չէ էյֆորիայի մեջ չընկնել, չկորցնել զգոնությունը, որովհետև բոլոր նախադրյալները կան, որ թշնամին ցանկացած պահի կարող է վերսկսել պատերազմը։ Անցած կիրակի օրվա հարաբերական հանդարտությունն էլ թշնամին օգտագործեց ուժերը վերախմբավորելու ու առավել կատաղի հարձակվելու համար։ Նույնիսկ այս տողերը գրելու ընթացքում նա հրթիռակոծում է Ստեփանակերտը։ Դեռ հրադադարի հայտարարության վրա թանաքը չչորացած՝ Ալիևը Sky News-ին տված հարցազրույցում հոխորտացել է, թե իրենց նպատակը հողերի վերադարձն է՝ բոլոր հողերի։ Նա ժամեր առաջ էլ հայտարարում էր, որ եթե հայկական կողմը պնդի Արցախի անկախությունը, չի գնա ոչ մի բանակցությունների։ Հայաստանի արտգործնախարաը Մոսկվայում հայտարարեց, որ Արցախը պետք է անկախ ճանաչվի, ինչը կարմի շորի պես գազազեցնում է թուրքին ու ադրբեջանցուն, և դիվանագետները դեռ ծանրագույն աշխատանք պետք է տանեն, որպսեզի առարկայան բանակցային գործընթաց սկսվի, դրանից բխող բոլոր կարգավորումներով։ Հիմա մենք ոչ միայն ուղղակի իրավունք չունենք թուլանալ, այլև պետք է կրկնապատկենք մեր զգոնությունը, առավել լարենք ուժերը՝ դիմագրավելու թշնամու հնարավոր նոր հարձակմանը։ Չենք մոռանում, որ մեր թշնամին ոչ մի մարդկային բարոյականություն չի ճանաչում, նա բացառապես ուժի լեզուն է հասկանում։
Չենք մոռանում, որ թշնամին նենգ է ու դավադիր