Լրահոս

10.10.2020 11:17


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 649 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 649 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1319-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 263 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45771, փաստացի բուժվողներինը՝ 8246: Մեկ օրում արվել է 2737 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 322528 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը