1. Լավ է, որ ունենք ժամանակ շունչ քաշելու և վերադիրքավորվելու համար, եթե Ադրբեջանը որոշի կրկին հարձակվել։ Վատ է, որ իրենք էլ ունեն նույն ժամանակը։ Բացի էդ, իրանց էդ դիակները պետք չեն․ ավելի հեշտ է Ալիևին դրանք թողնել մեր վրա ու ասել, որ գերի են կամ անհայտ կորած, քան տանել ու հանձնել ծնողներին կամ թաքուն թաղել՝ վախենալով սլիվներից։ Ինքը ո՛չ զինվորականների զոհերի թիվ է տալիս, ո՛չ վիրավորների։ Մենակ քաղաքացիականների, դա էլ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար քարոզչական պատերազմում։
2. Սուբստանտիվ բանակցությունների անցնելը պիտի բացատրվի մեր հանրության համար՝ ինչ է նշանակում։ Քանի որ Ապրիլյանից հետո ադրբեջանական կողմը մտցրեց էդ տերմինը բանակցային լեքսիկոն և իրենց ինտերպրետացիայով դա բուն առարկայական բանակցություններն են մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ, այլ ոչ թե հայկական կողմի տարիներ շարունակ խաղը՝ բանակցենք սաղ մանր-մունր դետալները, հետո երբ սաղ հարակից բաները անենք, նոր հիշենք՝ ինչի համար ենք հավաքվել։ Ադրբեջանի համար դա անընդունելի էր, ու էս պատերազմի արդյունքում դժվար է պատկերացնել, որ Ալիևը նստեր բանակցելու էլի հին խաղի կանոններով։ Փաստորեն ստացավ երաշխիք, որ սուբստանտիվ փուլը վերջապես սկսվեց։
3. Բանակցողների ֆորմատը չի փոփոխվում։ Ո՛չ Ադրբեջանի ուզած տարբերակով, որ Թուրքիան դառնա համանախագահ, ո՛չ մեր ուզածով, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ, իսկ սա այլևս պիտի լինի պարտադիր պայման, ու դա արդեն մեր դիվանագետների անելիքն է։ Ում վրա հարձակվել է Ադրբեջանը, նրա հետ էլ պիտի բանակցի։
4. Ալիևը զադնի դրեց։ Երկու շաբաթ ասում էր՝ ոչ մի բանակցություն, դա խազ գնալու ենք ու վդռուգ նստեց բանակցելու։ Նենց չի, որ ուժասպառ է, նենց չի, որ ահռելի տարածքներ է կորցրել, նենց չի, որ մոտը հումանիտար աղետ է։ Բա ի՞նչն է մոտիվացիան կանգ առնելու, երբ գնացել էր վա-բանկ։ Իրան պետք է զգալի ինչ-որ արդյունք, որը իր հանրությանը ցույց կտա՝ որպես հաղթանակ։
Ի՞նչ է ստանում Ալիևը արդյունքում, մտածե՛նք