Մերկապարանոց և վարկաբեկման ակնհայտ միտումով հայտարարությունները պետք է կանխվեն՝ հեղինակներով հանդերձ, անկախ նրանց կարգավիճակից
Հայաստանի իշխանությունը որոշեց, որ պետք է օրենքի ուժով ներդնել ռազմական դրության ժամանակ իշխանության գործնականում բոլոր օղակների ու ներկայացուցիչների գործողությունների քննադատության արգելք: Որպես այդ քայլի հիմնավորում, բերվում է պատերազմական իրավիճակը և դրանով պայմանավորված անհրաժեշտությունը: Ընդունեցինք ի գիտություն: Հիմա, բնականաբար, կարևորը բոլոր ուժերն ու ռեսուրսները մեկտեղելով, մեր քաջարի բանակի կողքին, բանակի հետ համախմբված ու միասնական դիմակայելն է ու հաղթելը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած այս պատերազմում: Ու, ինչպես արդեն բազմիցս ընդգծել ենք, հաղթելու ենք:
Տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է, այն մասին, որ եթե նման կարգ է սահմանվում, ապա դրա գործողության անհրաժեշտ նախապայմանը այն է, որ կարգը և դրա պահանջները տարածվում են անխտիր բոլորի վրա: Անխտիր: Հակառակ դեպքում նախ՝ խաթարվում է բուն պահանջը և այն չի ծառայում նման կարգի ներդրման համար հռչակված նպատակներին: Սա, կարծում ենք, գիտակցում են բոլորը, հասկանում են նաև նրանք, ովքեր որոշել են նման քայլ կատարել:
Այսքանով հանդերձ, ծագում են անխուսափելի հարցեր: Առաջինը վերաբերում է ԱԺ անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող կամ նրա անվան հետ շաղկապված կայքին, տվյալ լրատվամիջոցով տարածված կոնկրետ հրապարակմանը, որն ի դեպ, հրապարակումից մեկ օր անց էլ հեռացված չէր, ըստ որում՝ 440 հազարից ավելի դիտում է ունեցել:
Խնդրո առարկա հրապարակման մեջ, մերկապարանո՛ց, առանց ապացուցելի տվյալների, առանց ապացույցների, առանց որևէ արժանահավատ հղման կամ հիմնավորման, «մեզ հաջողվեց պարզել...» ունիվերսալ ու ոչինչ չասող տարբերակով ներկայացված է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին, Արցախի հերոս և ԼՂՀ առաջին, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ի դեպ, նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վարկաբեկելու, անվանարկելու ակնհայտ միտում ունեցող շարադրանք: Դրա միայն վերնագիրը թե՝ «Դավաճանը Արցախում հանդիպել է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ու Վանեցյանի հետ», ինքնին արդեն սադրիչ բնույթ ունի:
Ի դեպ, նկատենք, որ միայն «1in.am»-ը չէ նման մերկապարանոց հրապարակմամբ աչքի ընկել: Առանձնացել է նաև իշխող մեծամասնության ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթը:
Նմանօրինակ անպատասխանատու և մերկապարանոց հայտարարություններով առանձնահատուկ աչքի է ընկել նաև նախկին իշխանության՝ ՀՀԿ կարկառուն այնպիսի մի ներկայացուցիչ ևս, ինչպիսին կտրուկ «հեղափոխության կողմն անցած» Աշոտ Աղաբաբյանն է:
Մեր ընթերցողները լավատեղյակ են, որ Վիտալի Բալասանյանն արդեն իսկ, ինչպես հարկն է՝ արձագանքել է իր հասցեին ու իր անվան վրա ցեխ շպրտելու այդ դրսևորումներին։
Միաժամանակ, բավականին հստակ արձագանքել է նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Yerevan.Today-ին տված մեկնաբեանությամբ. «Ինչպես գիտեք, այդ հրապարակման վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին: Հուսով եմ, որ այն համապատասխան իրավական գնահատականի կարժանանա և համապատասխան էլ հետևանքներ կունենա այդ կեղծիքի հեղինակների համար: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ միայն հիասթափություն ու ափսոսանք հայտնել նման հոդվածի ի հայտ գալու կապակցությամբ: Դժվար էր պատկերացնել, որ այսօր՝ Արցախում ընթացող հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության կամ դավաճանության հետ առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին։ Մարդու, ով գլխավորել է Արցախի Պետական պաշտպանության կոմիտեն»:
Միաժամանակ, չի բացառվում, որ արձագանքներ կլինեն նաև մյուս գործիչներից, ովքեր հիշատակված են տվյալ սադրանք-հրապարակման մեջ: Մենք էլ, առնվազն պատշաճության համար, հուսանք, որ իրավապահ մարմինների արձագանքը և գործնական քայլերը չեն ուշանա:
Սակայն հարցն էլ հենց դա է: Բանն այն է, որ ինչպես հրապարակման սկզբում նշված «քննադատելն արգելված է» պայմանական անվանմամբ կարգը նկատի առնելով, այնպես էլ՝ հայտարարված ռազմական դրության ու արդեն 12 օր ընթացող լայնածավալ պատերազմի իրավիճակն ու այդ ամենի շաղկապված տրամաբանությունը հաշվի առնելով, իրավապահ մարմիններն ու ԱԱԾ-ն պետք է որ իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ արձագանքած լինեին նմանօրինակ հրապարակումներին: Գուցե արձագանքե՞լ են, բայց չեն ասո՞ւմ: Դժվար թե, քանզի այդ դեպքում Գլխավոր դատախազություն հանցագործույթան մասին հաղորդում ներկայացրած ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններին կպատասխանեին, որ արդեն տվյալ հաղորդման առիթով իրավապահ և քննչական մարմիններն զբաղվում են:
Ակնհայտ է մեկ բան. մերկապարանոց, անապացույց, առանց ապացուցելի տվյալների և ակնհայտ վարկաբեկման, արատավորման, պատերազմին դիմակայող հասարակության մեջ շփոթ և պառակտում, ներքին ատելություն ու ներքին թշնամանք սերմանող կամ բացահայտ նման լիցք ունեցող հայտարարությունները պետք է հնարավորինս արագ կանխվեն՝ հեղինակներով հանդերձ, արժանանան համապատասխան իրավաքրեական գնահատականի՝ ռազմական դրության ու պատերազմական վիճակի տրամաբանությանը համապատասխան:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը զբաղեցնելով ռազմական դրության պայմաններում այնպիսի մի կարևոր ու պատասխանատու պաշտոն, ինչպիսին է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում, նաև վատ թաքցրած ագրեսիվ տոնայնությամբ, այս օրերին, իբր՝ ոչինչ չանելու կամ, իբր՝ հանգանակություններին չմիանալու, այսպես ասած՝ ժլատություն անելու և նման բաների մեջ մեղադրեց մի շարք կոնկրետ անձանց:
Անխուսափելի հարցեր են ծագում, թե որտեղի՞ց նման վստահություն, որ մյուսները, իր թվարկած գործիչները «ոչինչ չեն արել»: Նա ի՞նչ է, դիմել է այդ անձանց, հետաքրքրվե՞լ է նրանց արածով կամ չարածով, գուցե հրավիրել է խորհրդակցության կամ հանդիպման կամ թեկուզ զանգել է, ու իրեն չեն պատասխանե՞լ: Առհասարակ, հետաքրքրվե՞լ է, թե ինչ են անում իր նշած գործիչները:
Վերջին հաշվով, նրանք ամենևին պարտավոր չէին իրենց արածը կամ այն ինչ անում են՝ զեկուցել, օրինակ, Անդրանիկ Քոչարյանին: Այլ բան, եթե վերջինս հետաքրքրվեր, պարզեր, հաստատ տեղեկանար, հետո միայն իր մեղադրանքները լրագրողների խոսափողների վրա լցներ:
Հասկանում ենք, իհարկե, որ «քննադատությունն արգելվում է» կարգ սահմանելով, իշխանության ներկայացուցիչներն ինչ-որ տեղ իրենց ապահովագրված են զգում: Բայց չէ՞ որ պատերազմը և դրա հետ՝ ռազմական դրությունն ու նշված կարգի գործողությունը ավարտվելու են, և հնչելու են հարցեր, որոնց պետք է լինելու պատասխանել:
Մերկապարանոց և վարկաբեկման ակնհայտ միտումով հայտարարությունները պետք է կանխվեն՝ հեղինակներով հանդերձ, անկախ նրանց կարգավիճակից
Հայաստանի իշխանությունը որոշեց, որ պետք է օրենքի ուժով ներդնել ռազմական դրության ժամանակ իշխանության գործնականում բոլոր օղակների ու ներկայացուցիչների գործողությունների քննադատության արգելք: Որպես այդ քայլի հիմնավորում, բերվում է պատերազմական իրավիճակը և դրանով պայմանավորված անհրաժեշտությունը:
Ընդունեցինք ի գիտություն: Հիմա, բնականաբար, կարևորը բոլոր ուժերն ու ռեսուրսները մեկտեղելով, մեր քաջարի բանակի կողքին, բանակի հետ համախմբված ու միասնական դիմակայելն է ու հաղթելը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած այս պատերազմում: Ու, ինչպես արդեն բազմիցս ընդգծել ենք, հաղթելու ենք:

Արմեն Հակոբյան