Ավելի շատ հետաքրքրում է, թե Քյարամյանն ինչո՞ւ նշանակվեց ԱԱԾ տնօրեն, քան այն, թե ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից
Տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չէր կարող աննկատ մնալ խաղաղագույն ժամանակներում անգամ: Դե, իսկ պատերազմական ներկա պայմաններում այս պաշտոնանկությունն այնքան հարցեր է առաջ բերում, այնքան տարակերպ ենթադրությունների տեղիք է տալիս, որ էլ ասելու չէ: Չնայած, շատերը ասում են, ենթադրում, ինչ-որ հնարավոր պատճառներ ծանրութեթև անում: Հարկավ, քննելու, քննարկելու առիթ կա:
Բայց այս կոնտեքստում մեզ ավելի շատ արդեն հետաքրքրում է, թե ուղիղ 4 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ որոշեց, որ հանց 29-ամյա Արգիշտի Քյարամյանը պիտի նշանակվի Հայաստանի ԱԱԾ տնօրեն, քան այն, թե ինչու է որոշել պաշտոնանկ անել իր թիմի ամենից երիտասարդ կադրերից մեկին:
Ի դեպ, «թավշյա» իշխանափոխությունից հետո, Արգիշտի Քյարամյանը բավականին բուռն, անվարան կարելի է ասել՝ գլխապտույտ կարիերա է ունեցել: Այնպիսի կարիերա, որ տասնամյակներով պետական համակարգում աշխատող բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրեր գուցեև կնախանձեին: Այսպես. 2016-2018 թվականներին, Երևանի դատախազության երիտասարդ դատախազը, իշխանափոխությունից հետո, 2018 հունիսի 8-ին նշանակվել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ, իսկ 15 օր անց արդեն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի օգնական: Դրանից ևս 2 ամիս անց՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ապա նշանակումից 5 օր անց համատեղել է այդ պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ:
Արդեն այս տարվա մայիսի 4 –ին Արգիշտի Քյարամյանը 1 օրով նշանակվել է Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի համապատասխան ուսադիրներ ստանա, ապա նշանակվել է ԱԱԾ փոխտնօրեն, իսկ հունիսի 8-ին, ինչպես շատերը կհիշեն, նշանակվեց ԱԱԾ տնօրեն:
Չնայած կարիերան իսկապես էլ գլխապտույտ է, բայց 29-ամյա Արգիշտի Քյարամյանը նշանակվեց մի ուժային և հատուկ ծառայույթան ղեկավար: Այնպիսի ծառայույթան, որի առաջնային գործառույթները արտաքին հետախուզությունն ու մեր դեպքում՝ հակահետախուզությունն են: Մինչդեռ Արգիշտի Քյարամյանը կադրային ԱԱԾ-ական չէ, այսինքն՝ գործունեության այս սպեցիֆիկ բնագավառի պրոֆեսիոնալ չէ, ու իրավաբանական կրթույթունը, այս տեսանկյունից, մեղմ ասած՝ բավարար չէ:
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու ժամանակ եղան նաև այնպիսի մեկնաբանություններ, որ նրա առաքելությունը Փաշինյանի իշխանության համար քաղաքական ընդդիմախոսների դեմ «մահակ» լինելն է: Եղան ենթադրույթուններ, որ ոչ պրոֆեսիոնալ ԱԱԾ տնօրենի վրա իշխանության «սորոսական թևը» շատ ավելի մեծ ներազդեցություն կարող է ունենալ՝ դրանից բխող հետևանքներով, քան, ենթադրենք, ԱԱԾ այլ՝ կառույցի ներսից նշանակված պրոֆեսիոնալ կադրի դեպքում դա կարող էր լինել:
Ինչևէ: Թե ինչ հասցրեց անել ընդամենը 4 ամսվա ընթացքում Արգիշտի Քյարամյանը, ինչ չհասցրեց, ինչ պետական հույժ կարևոր գաղտնիքների տեղեկացավ կամ մեր պետության դեմ թշնամիների պլանավորած ինչ դավեր կանխեց, երևի ոչ հեռու ապագայում կիմացվի: Իսկ այս պահին հայտնի է, որ նրա ղեկավարած կառույցը Գագիկ Ծառուկյանի դեմ գործ է հարուցել։
Ինչևէ։ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ է արել: Ինչո՞ւ: Երևի մի օր կբարեհաճեն նաև բացատրույթուն տալ, որպես ամբողջ աշխարհի ամենաթափանցիկ, կարելի է ասել՝ թափանցիկագույն իշխանություն: Հնարավոր է, իհարկե, աշխատանքային ու ծառայողական պարտականությունների ինչ-ինչ թերացում կամ բացթողում, որը այլ դեպքերում գուցե կներվեր, բայց պատերազմական վիճակում պաշտոնանկության արժեք ունեցավ:
Բայց սա այն դեպքն է, երբ հիմնական հարցերը, այլ թվում ենթադրյալ բացթողումների համար, առաջին հերթին պետք է ոչ թե նշանակված ու 4 ամիս անց պաշտոնանկված Քյարամյանին ուղղել, այլ նրան նշանակողին: Հասկանալի է, որ ոչ թե նախագահին նկատի ունենք, ով միայն արարողակարգային նշանակումն է կատարում, այլ Նիկոլ Փաշինյանին, ով միայն իրեն հայտնի սկզբունքներով է որոշում ու վարում իր «կադրային քաղաքականությունը»:
Հետո էլ այս անձինք մեծ-մեծ խոսում էին այն մասին, թե «պատերազմի ժամանակ հրամանատարներ չեն փոխում», այս, այն: ԱԱԾ-ն այս պատերազմի կարևոր ուղղություններից մեկն է: Հապա ինչպե՞ս եք «հրամանատար փոխում»: Թեև, միգուցե, եզակի ճիշտ որոշումներից է այս մեկը։

Արմեն Հակոբյան