-Էս կառավարության անդամներն ու՞ր են,-այսպես արտահայտեց իր զարմանքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, երբ ընդմիջումից հետո պարզվեց, որ ՀՀ կառավարության անդամները խորհրդարանի դահլիճում չեն: Իսկ ընդմիջումից հետո խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները պետք է ներկայացնեին 2011թ. ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ իրենց կարծիքները:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նախարարների բացակայությունը խորհրդանշական համարեց.
-Ինչպես հիմա ելույթ ենք ունենում և կառավարության անդամներն այստեղ չեն, նույնպես և երկիրը զարգանում է ուկառավարությունն այդ զարգացման գործում չկա,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:
Ի պատասխան' ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հորդորեց նախարարներին գալ դահլիճ, իսկ Ա. Մարտիրոսյանին առաջարկեց' շատ դանդաղ շտապե'ք:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իմի բերելով բոլոր տվյալները' պետք է ասել, որ 2011թ. բյուջեն չի ապահովելու այն ռազմավարական խնդիրները, որոնք դրված են ՀՀ առջև և չի նպաստելու այդ խնդիրների լուծմանը.
-Ուստի, պետք է նշեմ, որ <Ժառանգությունը> դեմ է 2011թ. բյուջեին:
<Օրինաց երկիր> խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանն էլ հայտարարեց, որ ՕԵԿ-ն այս բյուջեի նախագիծը գնահատում է բավարար:
-Կարծում եմ'կառավարությունը հաշվի կառնի նաև մեր դիտողությունները և մենք 2011թ. պետական բյուջեի նախագծին կքվեարկենք կո'ղմ,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Ներկայացնելով <Բարգավաճ Հայաստան> խմբակցության տեսակետը' Սամվել Բալասանյանը կարևորեց, որ պետք է սահմանումներ տալ և տարանջատել մանր, միջին և խոշոր բիզնես հասկացությունները: Իսկ խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին' ասաց.
-Կառավարությունը երեկ ասաց' մենք շրջվել ենք դեմքով, բայց ոնց որ մինչև վերջ չեք շրջվել:Շրջվե'ք մինչև վերջ, բերեք նման նախագծեր, աշխատենք իրար հետ և կարողանանք այս ոլորտին հնարավորություն տանք, որ արտագաղթ չլինի այս երկրում, որ մարդ իր հողը մշակի:
ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնում էր Հերմինե Նաղդալյանը, ով նշեց, որ առաջին անգամ կառավարությունը բերել է ամբողջապես ծրագրային բյուջե:
-Առաջին անգամ մեր բյուջեն բաղկացած է մոտավորապես 4 000 էջից,-նշեց Հ. Նաղդալյանը' ավելացնելով, որ 2011թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը նաև հասցեկան և բացարձակապես հաշվելի է.
-Այսինքն, եկող տարվա բյուջեի հաշվետվությունը քննարկելու ժամանակ յուրաքանչյուր կոպեկի, յուրաքանչյուր դրամի ծախսի վերաբերյալ մենք կունենաք հաշվելի, հասցեական պատասխան' ի՞նչ արվեց և ի՞նչ արդյունք ստացանք:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ այս բյուջեն ավելի լավ է անվանել տնտեսական աճի, վերադարձի տարի կամ ճգնաժամի հետևանքների վերացման ժամանակահատված:
Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ 2011թ. բյուջեն իրատեսական է և կատարվելու է.
-Կատարվելո՞ւ է բյուջեն: Այո', կատարվելու է բյուջեն և մենք դրանում 100% վստահ ենք: Նույնիսկ 2009թ., երբ շատերը կասկածում էին, որ ճգնաժամի պարագայում անհնար է կատարել բյուջեն, այդ բյուջեն էլ կատարվեց և հիմա այդ ձայներն ինչ-որ չեն լսվում:
Ի դեպ, նշենք, որ խորհրդարանում 2011թ. բյուջեի այս քննարկումը տեղի էր ունենում գրեթե դատարկ դահլիճում:
Էս կառավարության անդամներն ու՞ր են
-Էս կառավարության անդամներն ու՞ր են,-այսպես արտահայտեց իր զարմանքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, երբ ընդմիջումից հետո պարզվեց, որ ՀՀ կառավարության անդամները խորհրդարանի դահլիճում չեն: Իսկ ընդմիջումից հետո խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները պետք է ներկայացնեին 2011թ. ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ իրենց կարծիքները:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նախարարների բացակայությունը խորհրդանշական համարեց.
-Ինչպես հիմա ելույթ ենք ունենում և կառավարության անդամներն այստեղ չեն, նույնպես և երկիրը զարգանում է ուկառավարությունն այդ զարգացման գործում չկա,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:
Ի պատասխան' ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հորդորեց նախարարներին գալ դահլիճ, իսկ Ա. Մարտիրոսյանին առաջարկեց' շատ դանդաղ շտապե'ք:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իմի բերելով բոլոր տվյալները' պետք է ասել, որ 2011թ. բյուջեն չի ապահովելու այն ռազմավարական խնդիրները, որոնք դրված են ՀՀ առջև և չի նպաստելու այդ խնդիրների լուծմանը.
-Ուստի, պետք է նշեմ, որ <Ժառանգությունը> դեմ է 2011թ. բյուջեին:
<Օրինաց երկիր> խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանն էլ հայտարարեց, որ ՕԵԿ-ն այս բյուջեի նախագիծը գնահատում է բավարար:
-Կարծում եմ'կառավարությունը հաշվի կառնի նաև մեր դիտողությունները և մենք 2011թ. պետական բյուջեի նախագծին կքվեարկենք կո'ղմ,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Ներկայացնելով <Բարգավաճ Հայաստան> խմբակցության տեսակետը' Սամվել Բալասանյանը կարևորեց, որ պետք է սահմանումներ տալ և տարանջատել մանր, միջին և խոշոր բիզնես հասկացությունները: Իսկ խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին' ասաց.
-Կառավարությունը երեկ ասաց' մենք շրջվել ենք դեմքով, բայց ոնց որ մինչև վերջ չեք շրջվել: Շրջվե'ք մինչև վերջ, բերեք նման նախագծեր, աշխատենք իրար հետ և կարողանանք այս ոլորտին հնարավորություն տանք, որ արտագաղթ չլինի այս երկրում, որ մարդ իր հողը մշակի:
ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնում էր Հերմինե Նաղդալյանը, ով նշեց, որ առաջին անգամ կառավարությունը բերել է ամբողջապես ծրագրային բյուջե:
-Առաջին անգամ մեր բյուջեն բաղկացած է մոտավորապես 4 000 էջից,-նշեց Հ. Նաղդալյանը' ավելացնելով, որ 2011թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը նաև հասցեկան և բացարձակապես հաշվելի է.
-Այսինքն, եկող տարվա բյուջեի հաշվետվությունը քննարկելու ժամանակ յուրաքանչյուր կոպեկի, յուրաքանչյուր դրամի ծախսի վերաբերյալ մենք կունենաք հաշվելի, հասցեական պատասխան' ի՞նչ արվեց և ի՞նչ արդյունք ստացանք:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ այս բյուջեն ավելի լավ է անվանել տնտեսական աճի, վերադարձի տարի կամ ճգնաժամի հետևանքների վերացման ժամանակահատված:
Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ 2011թ. բյուջեն իրատեսական է և կատարվելու է.
-Կատարվելո՞ւ է բյուջեն: Այո', կատարվելու է բյուջեն և մենք դրանում 100% վստահ ենք: Նույնիսկ 2009թ., երբ շատերը կասկածում էին, որ ճգնաժամի պարագայում անհնար է կատարել բյուջեն, այդ բյուջեն էլ կատարվեց և հիմա այդ ձայներն ինչ-որ չեն լսվում:
Ի դեպ, նշենք, որ խորհրդարանում 2011թ. բյուջեի այս քննարկումը տեղի էր ունենում գրեթե դատարկ դահլիճում:
Արեգնազ Մանուկյան