Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողին տեղափոխել են Երևան. նա վիրահատվել է
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 8-ին վիրավորված ռուս լրագրող Յուրի ԿոտենոկինՍտեփանակերտից նախ տեղափոխել են Գորիս, այնուհետև Երևան:
Ին չպես նշում է iz.ru-ն, այս մասին հայտնել է Комсомольская правда-ի թղթակից Ալեքսանդր Կոցը:
Նրա խոսքով, տեղափոխման ընթացքում լրագրողին արհեստական կոմայից դուրս չեն բերել:
«Ամբողջ գիշեր նրա հետ աշխատել է վիրաբույժների մի քանի խումբ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր մեկնել է Արցախ: Վիճակը ծանր է, բայց կայուն»,-գրել է Կոցը:
Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողին տեղափոխել են Երևան. նա վիրահատվել է
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 8-ին վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկին Ստեփանակերտից նախ տեղափոխել են Գորիս, այնուհետև Երևան:
Ին չպես նշում է iz.ru-ն, այս մասին հայտնել է Комсомольская правда-ի թղթակից Ալեքսանդր Կոցը:
Նրա խոսքով, տեղափոխման ընթացքում լրագրողին արհեստական կոմայից դուրս չեն բերել:
«Ամբողջ գիշեր նրա հետ աշխատել է վիրաբույժների մի քանի խումբ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր մեկնել է Արցախ: Վիճակը ծանր է, բայց կայուն»,-գրել է Կոցը:
Աղբյուրը՝ tert.am