Լրահոս

09.10.2020 12:48


Հայրենիքի ազատության համար մղվող պայքարի զոհասեղանին ավելացավ ևս մեկ կյանք՝ Խաչատուր Առնակի Միքայելյան

Հայրենիքի ազատության համար մղվող պայքարի զոհասեղանին ավելացավ ևս մեկ կյանք՝ Խաչատուր Առնակի Միքայելյան
Հայրենիքի ազատության համար մղվող պայքարի զոհասեղանին ավելացավ ևս մեկ կյանք՝ Խաչատուր Առնակի Միքայելյան։ Հաստատվեց այն, ինչի մասին սարսափով խուսափում էինք մտածել հոկտեմբերի 1-ից ի վեր։ Ժամկետային զինծառայող էր Խաչատուրը, ընդամենը 19 տարեկան, Հրազդան քաղաքի Ջրառատ գյուղից (թաղամասից)։ Գերազանցությամբ վարտել էր Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը և Տնտեսագիտակն համալսարանի 2֊րդ կուրսից մեկնել ծառայության։ Խելացի էր, անչափ հետաքրքրասեր, սիրառատ, ուներ բազում գեղեցիկ նպատակներ։ Տատիկը՝ վերջերս անժամանակ մահացած Անահիտ Գևորգյանը(տալս), մանկուց հայրենասիրական ոգով էր սնել թոռնիկին։ Ծանր է, անասելի ծանր. տղան ընտանիքի միակ արու զավակն էր, ունի 6 տարեկան առաջին դասարանցի քույրիկ։ Հրեշտակների թևերին բազմած զինվորի հոգին հիմա լույսերով ողողված սավառնում է երկնքում։ Օրհնյալ լինես, մեր լավ ու բարի Խաչատուր ջան։ Հավերժ փառք մեր բոլոր զինվորներին։
Խաչատուրի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ջրառատի եկեղեցում, ժամը 15.00-ից։
Էլզա Օգաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը