Հասարակությանը բաժանում են «սևերի» ու «սպիտակների», դրանով քայքայիչ գործունեություն իրականացնում ՀՀ-ում
Հայրենակիցներ,
Ապրում ենք Հայրենիքի համար բախտորոշ ժամանակաշրջան։
Պատերազմը թելադրում է իր օրենքները եւ դրա համար «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, համաձայն որոնց արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։
Մինչդեռ Հայաստանի որոշ քաղաքացիներ պարբերաբար հրապարակումներ ու հայտարարություններ են կատարում, որոնք կարող են վնասել մեր հանրության միասնականությանը, հետեւաբար՝ պաշտպանունակությանը եւ անվտանգությանը։
Կոչ եմ անում լրտեսել, հայտնաբերել եւ մատնել քաղաքացիների եւ լրատվամիջոցների նման հրապարակումները։ Մասնավորապես, ուշադիր եղեք «Սորոս» եւ «Իմ քայլը» քաղաքական խմբակների անդամներին, ովքեր պախարակում են Հայաստանի ու Արցախի հերոսներին, կասկածի տակ են դնում մեր պաշտպանունակությունը, մասնավորապես՝ 2016թ․ ապրիլյան պատերազմում հաղթանակը, հասարակությանը բաժանում են «սեւերի» ու «սպիտակների», դրանով քայքայիչ գործունեություն իրականացնում Հայաստանի Հանրապետությունում եւ ստեղծում անվտանգության սպառնալիքներ։ Նման դեպքերի հայտնաբերման դեպքում անմիջապես դիմեք ՀՀ Ոստիկանություն, որպեսզի կանխվեն այդ քայքայիչ գործողությունները։
Օգնենք իշխանություններին բացահայտելու դավաճաններին, պառակտողներին ու պրովոկատորներին։
Հասարակությանը բաժանում են «սևերի» ու «սպիտակների», դրանով քայքայիչ գործունեություն իրականացնում ՀՀ-ում