Մեկնաբանություն

09.10.2020 11:54


Համախմբում բժիշկների ու զինվորականների շուրջ

Համախմբում բժիշկների ու զինվորականների շուրջ

Սկզբում ասացին, թե կորոնավիրուսն ում շունն է։ Ասացին նաև, որ դա գրիպի նման վիրուս է ու փափուկ բարձ դրեցին ժողովրդի գլխի տակ։

Հետո ասացին, թե մտնում ենք կորոնավիրուսային պատերազմի մեջ, չի կարելի քննադատել իշխանություններին ու պետք է համախմբվել իշխանությունների շուրջը (իրենց չխնայող բժիշկների շուրջ համախմբվածությունը հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է համախմբվես վարակի լայնամասշտաբ տարածումը չկանխած և սեփական քաղաքական շահի համար ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտագած իշխանության շուրջ)։

Երբ բանը բանից անցել էր, ուշացումով անցան արտակարգ դրության, իրականացրեցին ճգնաժամային ցածրակարգ կառավարում ու ապահովեցին խայտառակ ցուցանիշներ աշխարհի մակարդակով․ ունեցանք հսկայական քանակի զոհեր ու տասնյակ հազարավոր վարակվածներ։

Իրենց մեղավորությունը թաքցնելու և պատասխանատվությունից խուսափելու համար սկսեցին ինտենսիվորեն քարոզել, թե բա մեր ժողովուրդն է մեղավոր կորոնավիրուսի տարածման համար, քանզի դիմակ չէր կրում ․․․

Կորյուն Մանուկյան

ՀԳ։ Մենք այս ճակատագրական պահին համախմբված ենք բանակի շուրջ: Իսկ պատերազմի արդյունքների մասին հետո կխոսենք։

Ենթադրվում է, որ փորձելու են պատասխանատվությունից կրկին խուսափել կամ ավելի ճիշտ՝ պատասխանատվության կեղծ հասցեատերեր հրամցնել (կորնավիրուսային պատերազմում մեղավոր նշանակված Էջմիածնեցի կինն ու դիմակ «չդնող» ժողովուրդը վկա)։ Բայց դե ․․․

Այս խորագրի վերջին նյութերը