Հայաստանում թուրքական արտադրության հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ․ պահեստավորված ապրանքը չի վաճառվում. «Ժողովուրդ»
«Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել:
Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաև ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը:
«Ժողովուրդ» օրաթերթը առևտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին և զգուշացնում, որ հագուստի և կոշիկի գներն իջեցրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը: Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել:
Օրինակ՝ Երևանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: