Լրահոս

08.10.2020 21:06


ՊԲ-ն մարտի դաշտում սխրագործությունների համար մի խումբ զինծառայողների կպարգևատրվի «Արիության» մեդալով

ՊԲ-ն մարտի դաշտում սխրագործությունների համար մի խումբ զինծառայողների կպարգևատրվի «Արիության» մեդալով

Պաշտպանության բանակը մարտի դաշտում սխրագործությունների համար մի խումբ զինծառայողների կպարգևատրվի «Արիության» մեդալով: Ինչպես տեղեկացրին Արցախի ՊԲ-ից, «Արիության» համար մեդալի արժանացած զինծառայողներն են.

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար: Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը