Քաղաքական

08.10.2020 19:41


Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կրած կորուստների մանրամասները (լուսանկար)

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կրած կորուստների մանրամասները (լուսանկար)

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կորուստների վերաբերյալ մանրամասներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը գծապատկերով նախ ներկայացրել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված, ինչպես նաև տուժած անձանց բնակավայրերի քարտեզը (քարտեզում նշված են միայն լուրջ վիրավորումները): Ընդհանուր առմամբ զոհվել է 20, վիրավորվել 93 քաղաքացի:

Ստեփանակերտ - 7 զոհ, 36 վիրավոր

Մարտունի – 6 զոհ, 13 վիրավոր

Մարտակերտ – 3 զոհ, 2 վիրավոր

Ալաշան – 1 զոհ, 3 վիրավոր

Հադրութ – 1 զոհ, 3 վիրավոր

Այգեստան – 1 զոհ

Մեծ Շեն – 1 զոհ

Մաղավուզ – 6 վիրավոր

Տաղասեր – 3 վիրավոր

Ն. Հոռաթաղ – 2 վիրավոր

Քարվաճառ – 2 վիրավոր

Մատաղիս – 1վիրավոր

Սպիտակ Շեն – 1 վիրավոր

Վարդաշատ – 1 վիրավոր

Սպանված քաղաքացիական անձանցից 12-ը եղել են արական սեռի ներկայացուցիչ, 8-ն իգական: Նրանցից 12-ը մահացել են բնակության վայրում, 1-ն աշխատանքի, մյուս 7-ն էլ հասարակական այլ վայրերում:

Վիրավորում ստացածներից 60-ն արական սեռի ներկայացուցիչ են, իսկ 13-ն՝ իգական: 37 հոգի լուրջ վիրավորում է ստացել իր բնակության վայրի մոտ, 6-ն անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ն աշխատանքի վայրում, 23-ը հասարակական այլ վայրերում:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական մի շարք օբյեկտների հասցվել են նյութական վնասներ:

Վնասվել է 4600 մասնավոր անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք, 750 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ:

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգության հետևանքով էլ զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ Վարդենիսում և Մեծ Մասրիկում:

Այս խորագրի վերջին նյութերը