Կարծիք

08.10.2020 18:32


Ուրեմն՝ ձենդ կտրի, սթափ, թե անսթափ՝ ձենդ կտրի

Ուրեմն՝ ձենդ կտրի, սթափ, թե անսթափ՝ ձենդ կտրի
Ուրեմն՝ ձենդ կտրի։
Սթափ, թե անսթափ՝ ձենդ կտրի։
Մի խոսա հեռախոսով, դիրքեր ես բացահայտում։
Դավաճանական գրառումներ մի արա՝ թե դավաճաններ ես փնտրում։
Դավաճաններին էլ շատ հեռու մի փնտրի։ Միայն դու ես կրկին խոսում «պայմանավորված պատերազմի» մասին, դա քո տերմինն է։ Հենց հիմա քեզ կզեկուցեն, թե ով էր զինվորներին ասում՝ ոչ մի բանի համար եք մեռնում, ով էր ասում՝ փամփուշտները տվեք, զարդեր ձուլեմ։
Շներիդ էլ ասա, ձենները կտրեն։ Իմացիր, որ դեռ պատերազմ է, ու մի սկսի նորից պառակտել բոլորին։ Ոչինչ չենք ասում՝ դեռ։ Քիչ է մնացել՝ մի քանի օր, լուռ մնա։
Երևի լավ գիտես, որ քիչ է մնացել, դրա համար էլ թուրքին թողած նորից ներքին թշնամիներ ես փնտրում, որ պահպանես իկռա ուտելու քո իրավունքը։
Հետո կգա օրը ու քեզ կասեն այն մասին, թե ոնց եղավ, որ սենց եղավ։ Կխոսեն իրական դավաճանների, դեբիլների ու անկուշտների մասին։ Իսկ հիմա ձենդ կտրի։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը