Կարծիք

08.10.2020 17:28


Թուլամորթնե՛ր, վերջապես իրականությանը նայեք բաց աչքերով

Թուլամորթնե՛ր, վերջապես իրականությանը նայեք բաց աչքերով
Ես շատ կցանկանայի, որ չունենայինք զոհերի այն թիվը, որին ես եմ տիրապետում, և որը կհրապարակվի հրադադարից հետո: Ես շատ կցանկանայի իմանալ, որ կորուստներ չունենք, այլ ազատագրել ենք կարևոր նշանակության մի շարք տարածքներ: Բայց…
Մենք երկուսուկես տարի շարունակ ասում էինք, զգուշացնում էինք, գոռում-գոչում էինք, որ այս դասալիք երևույթը եկել է հատուկ նպատակով` Հայաստանը կործանելու, իսկ դուք` Նիկոլի հավատացյալներդ, թիրախավորում էիք մեզ, դուք մեզ խաչին էիք գամում: Հիմա եկել է ձեր առաջնորդին խաչին գամելու ժամանակը` այն պահին, երբ կհրապարակվեն իրական թվերն ու տվյալները:
Ու այդ ժամանակ շատ կուզենամ տեսնել, թե ձեզ նմանները ինչպես են նայելու որդեկորույս մայրերի աչքերին, ու առհասարակ` ինչ խղճով եք դուք ապրելու: Այսքանից հետո էլ ինչ պիտի տեղի ունենա, որպեսզի դուք սթափվեք, արթնանաք այդ կոմատոզ վիճակից և ընդունեք ձեր սխալը, ձեր սխալ ընտրությունը:
Ես՝ ի տարբերություն ձեզ, այս օրերին իմ գործն եմ արել թիկունքում, չեմ մտել քաղաքական բանավեճի մեջ, զերծ եմ մնացել սելֆիներից, դատարկաբանությունից, ցուցադրական հայրենասիրությունից: Հասկացեք վերջապես, որ հայրենիքը խոսքով չեն սիրում, հայրենիքը սիրում են գործով` լուռ, գլխահակ, առանց գովազդի: Թուլամորթնե՛ր, վերջապես նայեք իրականությանը բաց աչքերով, վերջապես ուշքի եկեք, զոհասեղանին մի ամբողջ մեր հայրենիք է դրված:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը