ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հրամանագրերից մեկով՝ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ում համար այդ պահին պաշտոնավարման բավական կարճ ժամկետներ էր կանխատեսվում։ Մեկ տարի արդեն անցել է։ «Որքա՞ն կղեկավարի գործադիր իշխանությունը Տիգրան Սարգսյանը» հարցին պատասխանելու համար՝ նախ պետք է գնահատել քաղաքական իրավիճակը, տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները, ներիշխանական հարաբերությունները և սպասվող զարգացումները։
Սերժ Սարգսյանը, կադրային խնդիրներ լուծելիս, գրեթե միշտ առաջնորդվել է տվյալ մարդու անձնական նվիրվածության, հավատարմության, և հետո նոր միայն արհեստավարժության ու որոշումներ կայացնելու հատկանիշները հաշվի առնելով։ Ասվածի բազում օրինակներ կան և ամենաթարմը դա Երևանի նոր քաղաքապետի նշանակումն էր։
Ըստ իշխանական խոհանոցից տեղյակ մարդկանց, Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի վստահելիների շրջապատում հայտնվել է Սերժ Սարգսյանի համերկրացի խոշոր գործարարի միջնորդությամբ։ Միջնորդավորված ձևով «սվոյ» դառնալով՝ ժամանակի ընթացքում Տիգրան Սարգսյանը վերածվեց Սերժ Սարգսյանի ֆավորիտի և այժմ կարող է իրեն թույլ տալ մոռանալ իր միջնորդ «ընկերոջը»՝ միաժամանակ ամուր պահպանելով իր դիրքերը կառավարությունում։ Իսկ ամուր են Տիգրան Սարգսյանի դիրքերն այն պարզ պատճառով, որ նա համարյա անփոխարինելի ֆիգուր է դարձել Սերժ Սարգսյանի համար։ Բանն այն է, որ լեգիտիմության դեֆիցիտ ունեցող նախագահի համար, ով նաև խնդիրներ ունի իշխանական կոալիցիայի ներսում՝ խորհրդարանական հենարանից զուրկ և ապաքաղաքական Տիգրան Սարգսյանը այն եզակի մարդկանցից է, ով ընդունելի չլինելով կոալիցիայի մի շարք ուժերի կողմից՝ ըստ այդմ կհայտնվի նախագահի լրիվ վերահսկողության ներքո։ Այսինքն, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ կոալիցիոն ուժերը (հատկապես ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական շրջանակները, վերջերս նաև՝ ՕԵԿ-ը) չեն ընդունում Տիգրան Սարգսյանին, բայց դա ևս մեկ փաստարկ է, որպեսզի վարչապետը դառնա «մնայուն»։Վարչապետ-կոալիցիոն ուժեր կուլիսային բախումներն անհրաժեշտ են նախագահին, որպեսզի ինքն արբիտրի կարգավիճակ ստանա և կարողանա ղեկավարել թուլացած իշխանական բուրգը և «յուրայիններին»։ Նախագահի հաշվարկն այն է, որ ներիշխանական խաղի նման փոխհարաբերությունների պարագայում՝ վարչապետը, գիտակցելով, որ բացի Ս. Սարգսյանից ինքն ուրիշ հենարան չունի, ստիպված ավելի հավատարիմ կլինի իրեն և կյանքի կկոչի բոլոր այն գաղափարները, որոնք կծնվեն նախագահական պալատում։ Առայժմ վարչապետին պատվիրվել է շատ փող հավաքել բյուջեի համար և նա կատարում է այդ հրահանգը՝ բիզնեսի գոյության համար լրջագույն խնդիրներ ստեղծելով ու հարկերի հավաքման թերակատարմամբ, բայց անում է իրենից կախված առավելագույնը։ Ու որքան շատ է խորանում այդ հարցում վարչապետը, այնքան նրա նկատմամբ ավելի մեծ հակակրանք է առաջանում բիզնեսի շրջանակներից։ Ի դեպ, դա նույնպես ձեռնտու է Սերժ Սարգսյանին։ Նա չի կարող հանդուրժել, որ իր կողքին վարչապետ լինի քաղաքական ծանրակշիռ դեմք կամ մարդ, ով իրենից ավելի շատ հանրային վստահություն կունենա։ Նախագահին պետք էր գործիք և այդ գործիքը գտնվել է՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի, ով այնպիսի էնտուզիազմով է կատարում նախագահականից իջեցրած հարկային տեռորի պատվերը, որ Բաղրամյան 26-ում պարզապես հիացած են ԿԲ նախկին ղեկավարով։ Այս ամենը հաշվի առնելով՝ հիմնազուրկ են այն խոսակցությունները, որ շուտով Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի։ Ուրիշ էլ ու՞մ պետք է բերեն վարչապետ, ով կհամաձայնի փոքր ու միջին բիզնեսի դեմ այսպիսի արշավանք սկսել։ Ուրիշ էլ ո՞վ նախագահի հլու կամակատարը կդառնա։
Սերժ Սարգսյանը գործող վարչապետի ծառայություններից կհրաժարվի այն ժամանակ, երբ չկարողանա այլևս դիմադրել ուժի այլ կենտրոնների կամ երբ իշխանության ներսում խիստ պահանջ կառաջանա վերջ տալ անորոշություններին, անհեթեթություններին և անկայունությանը, ինչպես նաև այն դեպքում, երբ տնտեսության մեջ խոշորագույն կոլափսներ կարձանագրվեն։
Տիգրան Սարգսյանը յուրօրինակ ինդիկատոր է։ Եթե Սերժ Սարգսյանը ստիպված լինի աշխատանքից հեռացնել Տիգրան Սարգսյանին, ապա դա նշանակում է, որ նախագահն այլևս զիջել է իր դիրքերը և շուտով նաև ինքը կհեռանա։ Այսինքն Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը կպահի այնքան՝ որքան որ կների իր հնարավորությունը, քանի որ Տիգրան Սարգսյանին փոխարինող ցանկացած այլ վարչապետ, հաշվի առնելով վերը նկարագրված իրողությունները, կլինի առավել ինքնուրույն, որոշակի հենարանով և, հետևաբար, կարող է ներսից սպառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Իսկ իշխանությանը սպառնող վտանգը մեզանում միշտ էլ ներսից է եղել։ 1998-ին էլ իշխանությունը ներսից փոխվեց՝ այն ժամանակվա վարչապետի, ԱԺ-ի և ուժայինների միջոցով։ Սերժ Սարգսյանը այդ ամենի անմիջական մասնակիցն է եղել և գիտի, թե ինչ է լինում երբ միմյանց հետ համագործակցում են կառավարությունն ու առնետավազքի ենթարկված խորհրադարանը։ Եթե վարչապետը փոխվի նախագահի կամքին հակառակ, ապա այդ դեպքում 2005-ին ընդունված նոր Սահմանադրության բոլոր դրույթները կարող են հստակ գործել։ Ըստ այդմ՝ կառավարությունն ու Աժ-ն , եթե գործեն նախագահի դեմ, ապա նախագահը կարող է վերածվել անգլիական թագուհու, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հանրային լեգիտիմության խնդիր ունի և հազիվ թե ժողովրդի աջակցությունը ստանա ԱԺ-ի ու կառավարության հետ ենթադրյալ պայքարի ժամանակ։ Այսինքն խնդիրը Սերժ Սարգսյանի համար պարզ է. պահել վարչապետ Տիգրան Սարգսյանին այնքան, որքան կարող ես։ Ի վերջո, քավության նոխազի համար էլ Տ. Սարգսյանը գտնված ֆիգուր է և նրա հնարավոր պաշտոնանկությունը՝ թույլ կտա նախագահին որոշակի դրական էմոցիա խլել փոքրից մինչև խոշոր բիզնեսը ներկայացնող շերտերից։
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսանալ նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում երկիշխանություն կհաստատվի և կառավարության կազմը ստիպված լուրջ փոփոխության կենթարկվի՝ «ուժեղ վարչապետ - թույլ նախագահ» մոդելով։ Դրան արդեն կարող են հաջորդել արտահերթ նախագահական ընտրությունները, որի ժամանակ հիմնական մրցակիցները կլինեն ՀՀ գործող վարչապետն ու Երևանի գործող քաղաքապետը։
Սրանք, անշուշտ, կանխատեսումներ էին։ Թե ի՞նչ կլինի իրականում՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ առայժմ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը քաղաքական առումով սիամական երկվորյակներ են և, հետևաբար, Տ. Սարգսյանը շարունակելու է ՀԴՄ-ներով լոտոներ կազմակերպել։
Քաղաքական զարգացումների շուրջ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հրամանագրերից մեկով՝ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ում համար այդ պահին պաշտոնավարման բավական կարճ ժամկետներ էր կանխատեսվում։ Մեկ տարի արդեն անցել է։ «Որքա՞ն կղեկավարի գործադիր իշխանությունը Տիգրան Սարգսյանը» հարցին պատասխանելու համար՝ նախ պետք է գնահատել քաղաքական իրավիճակը, տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները, ներիշխանական հարաբերությունները և սպասվող զարգացումները։
Սերժ Սարգսյանը, կադրային խնդիրներ լուծելիս, գրեթե միշտ առաջնորդվել է տվյալ մարդու անձնական նվիրվածության, հավատարմության, և հետո նոր միայն արհեստավարժության ու որոշումներ կայացնելու հատկանիշները հաշվի առնելով։ Ասվածի բազում օրինակներ կան և ամենաթարմը դա Երևանի նոր քաղաքապետի նշանակումն էր։
Ըստ իշխանական խոհանոցից տեղյակ մարդկանց, Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի վստահելիների շրջապատում հայտնվել է Սերժ Սարգսյանի համերկրացի խոշոր գործարարի միջնորդությամբ։ Միջնորդավորված ձևով «սվոյ» դառնալով՝ ժամանակի ընթացքում Տիգրան Սարգսյանը վերածվեց Սերժ Սարգսյանի ֆավորիտի և այժմ կարող է իրեն թույլ տալ մոռանալ իր միջնորդ «ընկերոջը»՝ միաժամանակ ամուր պահպանելով իր դիրքերը կառավարությունում։ Իսկ ամուր են Տիգրան Սարգսյանի դիրքերն այն պարզ պատճառով, որ նա համարյա անփոխարինելի ֆիգուր է դարձել Սերժ Սարգսյանի համար։ Բանն այն է, որ լեգիտիմության դեֆիցիտ ունեցող նախագահի համար, ով նաև խնդիրներ ունի իշխանական կոալիցիայի ներսում՝ խորհրդարանական հենարանից զուրկ և ապաքաղաքական Տիգրան Սարգսյանը այն եզակի մարդկանցից է, ով ընդունելի չլինելով կոալիցիայի մի շարք ուժերի կողմից՝ ըստ այդմ կհայտնվի նախագահի լրիվ վերահսկողության ներքո։ Այսինքն, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ կոալիցիոն ուժերը (հատկապես ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական շրջանակները, վերջերս նաև՝ ՕԵԿ-ը) չեն ընդունում Տիգրան Սարգսյանին, բայց դա ևս մեկ փաստարկ է, որպեսզի վարչապետը դառնա «մնայուն»։ Վարչապետ-կոալիցիոն ուժեր կուլիսային բախումներն անհրաժեշտ են նախագահին, որպեսզի ինքն արբիտրի կարգավիճակ ստանա և կարողանա ղեկավարել թուլացած իշխանական բուրգը և «յուրայիններին»։ Նախագահի հաշվարկն այն է, որ ներիշխանական խաղի նման փոխհարաբերությունների պարագայում՝ վարչապետը, գիտակցելով, որ բացի Ս. Սարգսյանից ինքն ուրիշ հենարան չունի, ստիպված ավելի հավատարիմ կլինի իրեն և կյանքի կկոչի բոլոր այն գաղափարները, որոնք կծնվեն նախագահական պալատում։ Առայժմ վարչապետին պատվիրվել է շատ փող հավաքել բյուջեի համար և նա կատարում է այդ հրահանգը՝ բիզնեսի գոյության համար լրջագույն խնդիրներ ստեղծելով ու հարկերի հավաքման թերակատարմամբ, բայց անում է իրենից կախված առավելագույնը։ Ու որքան շատ է խորանում այդ հարցում վարչապետը, այնքան նրա նկատմամբ ավելի մեծ հակակրանք է առաջանում բիզնեսի շրջանակներից։ Ի դեպ, դա նույնպես ձեռնտու է Սերժ Սարգսյանին։ Նա չի կարող հանդուրժել, որ իր կողքին վարչապետ լինի քաղաքական ծանրակշիռ դեմք կամ մարդ, ով իրենից ավելի շատ հանրային վստահություն կունենա։ Նախագահին պետք էր գործիք և այդ գործիքը գտնվել է՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի, ով այնպիսի էնտուզիազմով է կատարում նախագահականից իջեցրած հարկային տեռորի պատվերը, որ Բաղրամյան 26-ում պարզապես հիացած են ԿԲ նախկին ղեկավարով։ Այս ամենը հաշվի առնելով՝ հիմնազուրկ են այն խոսակցությունները, որ շուտով Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի։ Ուրիշ էլ ու՞մ պետք է բերեն վարչապետ, ով կհամաձայնի փոքր ու միջին բիզնեսի դեմ այսպիսի արշավանք սկսել։ Ուրիշ էլ ո՞վ նախագահի հլու կամակատարը կդառնա։
Սերժ Սարգսյանը գործող վարչապետի ծառայություններից կհրաժարվի այն ժամանակ, երբ չկարողանա այլևս դիմադրել ուժի այլ կենտրոնների կամ երբ իշխանության ներսում խիստ պահանջ կառաջանա վերջ տալ անորոշություններին, անհեթեթություններին և անկայունությանը, ինչպես նաև այն դեպքում, երբ տնտեսության մեջ խոշորագույն կոլափսներ կարձանագրվեն։
Տիգրան Սարգսյանը յուրօրինակ ինդիկատոր է։ Եթե Սերժ Սարգսյանը ստիպված լինի աշխատանքից հեռացնել Տիգրան Սարգսյանին, ապա դա նշանակում է, որ նախագահն այլևս զիջել է իր դիրքերը և շուտով նաև ինքը կհեռանա։ Այսինքն Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը կպահի այնքան՝ որքան որ կների իր հնարավորությունը, քանի որ Տիգրան Սարգսյանին փոխարինող ցանկացած այլ վարչապետ, հաշվի առնելով վերը նկարագրված իրողությունները, կլինի առավել ինքնուրույն, որոշակի հենարանով և, հետևաբար, կարող է ներսից սպառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Իսկ իշխանությանը սպառնող վտանգը մեզանում միշտ էլ ներսից է եղել։ 1998-ին էլ իշխանությունը ներսից փոխվեց՝ այն ժամանակվա վարչապետի, ԱԺ-ի և ուժայինների միջոցով։ Սերժ Սարգսյանը այդ ամենի անմիջական մասնակիցն է եղել և գիտի, թե ինչ է լինում երբ միմյանց հետ համագործակցում են կառավարությունն ու առնետավազքի ենթարկված խորհրադարանը։ Եթե վարչապետը փոխվի նախագահի կամքին հակառակ, ապա այդ դեպքում 2005-ին ընդունված նոր Սահմանադրության բոլոր դրույթները կարող են հստակ գործել։ Ըստ այդմ՝ կառավարությունն ու Աժ-ն , եթե գործեն նախագահի դեմ, ապա նախագահը կարող է վերածվել անգլիական թագուհու, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հանրային լեգիտիմության խնդիր ունի և հազիվ թե ժողովրդի աջակցությունը ստանա ԱԺ-ի ու կառավարության հետ ենթադրյալ պայքարի ժամանակ։ Այսինքն խնդիրը Սերժ Սարգսյանի համար պարզ է. պահել վարչապետ Տիգրան Սարգսյանին այնքան, որքան կարող ես։ Ի վերջո, քավության նոխազի համար էլ Տ. Սարգսյանը գտնված ֆիգուր է և նրա հնարավոր պաշտոնանկությունը՝ թույլ կտա նախագահին որոշակի դրական էմոցիա խլել փոքրից մինչև խոշոր բիզնեսը ներկայացնող շերտերից։
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսանալ նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում երկիշխանություն կհաստատվի և կառավարության կազմը ստիպված լուրջ փոփոխության կենթարկվի՝ «ուժեղ վարչապետ - թույլ նախագահ» մոդելով։ Դրան արդեն կարող են հաջորդել արտահերթ նախագահական ընտրությունները, որի ժամանակ հիմնական մրցակիցները կլինեն ՀՀ գործող վարչապետն ու Երևանի գործող քաղաքապետը։
Սրանք, անշուշտ, կանխատեսումներ էին։ Թե ի՞նչ կլինի իրականում՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ առայժմ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը քաղաքական առումով սիամական երկվորյակներ են և, հետևաբար, Տ. Սարգսյանը շարունակելու է ՀԴՄ-ներով լոտոներ կազմակերպել։
Անդրանիկ Թևանյան