Կարծիք

08.10.2020 15:48


Հայ ժողովրդի մեջ դավաճաններ չկան, նրանց պետք է այլ տեղ փնտրել

Հայ ժողովրդի մեջ դավաճաններ չկան, նրանց պետք է այլ տեղ փնտրել
Հիմա, երբ ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ է մղում ռազմաճակատում և թիկունքում, որոշ ուժեր փորձում են խառնակչություն ու երկպառակության սերմեր ցանել մեր միասնականության հողին։ Այո, կան մարգինալ խմբեր, որոնք առաջին իսկ վտանգի դեպքում իրենց կանանց փեշի տակ են մտնում։ Կան այնպիսիք, որոնք իրենց օտարերկրյա բոսերից տարիներ շարունակ ստացած կեղտոտ փողերն արդարացնելու համար կեղծ օրակարգեր են փորձում առաջ տանել, որը պետք է արժանանա հատուկ ծառայությունների հատուկ ուշադրությանը։ Բայց այդ մարդիկ ու խմբերը ոչ առաջին օրն են գործում, ոչ նրանց գործելաոճն ու թիրախն է անհայտ և, որ ամենակարևորն է, նրանք այնքան խորդ ու մերժելի են հայ հասարակության համար, որ ոչ մի եղանակ չեն կարող ստեղծել։
Ցավոք սրտի՝ մինչև պատերազմը նրանց մեծ մասը բարձր հովանավորչություն ուներ և անպատիժ համալրել է տխրահռչակ «5-րդ շարասյունը»։ Նրանք լավ գիտեն, որ խաղաղության հենց առաջին օրից հայտվելու են առավել մեկուսացման մեջ և հիմա վերջին հուսահատ փորձերն են անում՝ իրենց մասին լսեցնելու, իրենց պառակտիչ գործը թեկուզ մեկ թիզ առաջ տանելու համար։ Ավելին, հիմա նրանք փորձելու են նաև իրենց տերերին ցուց տալ, որ հալածանքների են ենթարկվում իրենց քաղաքացիակն դիրքորոշման համար, խտրականության են ենթարկվում։ Մինչև հիմա նրանք հաջողել են, որովհետև երկրի ներսում հովանավորչություն են ունեցել։
Բայց այս ամենի ֆոնին մի բայց կա։ Նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի, նրա բարոյական ու դավանաբանական կերպարի, նրա հայրենասիրական ոգու և մեր երկրի սահմանները կյանքի գնով պահող զինվորի ու բանակի հետ։ Նրանց դեմ պետք է պայքարել բոլոր տեղերում, բայց նաև պետք չէ այդ պայքարը գործիք դարձնել քաղաքական ընդդիմախոսներին կրկին սևացնելու, նրանց նկատմամբ ապագա հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելու համար։
Հայ ժողովուրդը միասնական է ավելի, քան երբևէ։ Այդ միասնականությունը սնուցել ու ի նպաստ հաղթանակի օգտագործել է պետք, ոչ թե, առիթից օգտվելով, նոր մեղավորներ նշանակել ու նոր բաժանարար գծեր դնել։ Մենք արդեն այդ գործելաոճի դառը պտուղները մի անգամ քաղել ենք։
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը