Կարծիք

08.10.2020 14:56


Պատերազմը թուրքինն է, մերը՝ ազատամարտ է, մերը գոյամարտ է․ դժվար էր պատկերացնել, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց թուրքն էլի կանգնելու է մեր շեմին

Պատերազմը թուրքինն է, մերը՝ ազատամարտ է, մերը գոյամարտ է․ դժվար էր պատկերացնել, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց թուրքն էլի կանգնելու է մեր շեմին
Պատերազմի տասներկուերորդ օրն է:
Պատերազմը թուրքինն է, մերը՝ ազատամարտ է, մերը գոյամարտ է: Դժվար էր պատկերացնել, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց թուրքն էլի կանգնելու է մեր շեմին:
Թուրքը կռվող չի, ինքը պայքարող չի, ինքը ազատագրող չի, ինքն արնախում ոչնչացնող է, թուրքը ուրիշինը յուրացնողն է: Սա պատմության անհերքելի արձանագրումն է:
Մեր համար սրբազան հող է, նրանց համար՝ տարածք: Թուրքի համար ու նրա փոխարեն կռվում է վարձկանը: Վարձկանը հող պահող չի: Վարձկանին հայի հողը չի կարող ուժ տալ:
Հողը տիրոջն է ուժ տալիս, էդ հողը հիշողություն ու էներգիա ունի: Էդ հողով Տիգրան Մեծն ու Մաշտոցն են քայլել…
Սա է մեր հաղթանակի գաղտնիքը: Սա է պատմության անհերքելի արձանագրումը: Մեզ դժվար թե հասկանան հարյուր տարի հետո էլ «Մեր նավերը ձեր լեռները չեն բարձրանում» հանգույն հայտարարություններ անողները:
Քաղաքական բարոյականությունը հիվանդ է, գուցե՝ բացակա..
Պատերազմի տասներկուերորդ օրն է: Մեր հողը գնալով թանկանում է, սրբագործվում մեր տղաների թանկ արյամբ:
Ընկերներ ենք կորցրել: Կարևորագույն բարձունքը հետ վերցնելիս Դաշնակցության գումարտակը կորուստներ է ունեցել: Ծանր է: Քարացնող ծանր:
Իմ ընկերներն ընտրել էին մահ իմացյալի ճանապարհը: Նրանք ընտրել էին ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ճանապարհը:
Արամ Մանուկյանի արձանի մոտ նրանք երդվել էին...
Ձեր երդումն անտեր չի մնա...
Փառք Ձեզ, իմ խոնարհ ընկերներ...
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը