Նիկոլ Փաշինյա՛ն, կա՛մ ներկայացրեք ՓԱՍՏԵՐ, կա՛մ լռե՛ք, սա ձեզ համար «ՀԺ» հերթական «բոմբ» փուչիկը չէ՛
Վարչապետ, իսկ պատերազմական վիճակում ու հայտարարված ռազմական դրության պայմաններում նաև՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն անում է բաներ ու հայտարարույթուններ, որոնք ամենաքիչը տարակուսելի են: Ասում ենք՝ «տարակուսելի», հաշվի առնելով հենց նույն ռազմական դրությունն ու պայմանները:
Նա ինչ-որ դավաճանների ու դավաճանության մասին է խոսում, առանց որևէ կոնկրետիկայի: Վարչապետի, պետության ղեկավարի դեպքում նման «խոսակցություններ» հրապարակ բերելն ու բարձրաձայնելը առնվազն ճիշտ չէ, եթե չասենք՝ սխալ է: Դա անընդունելի է բուն պատերազմական իրողությունը նկատի ունենալով, դա անընկալելի է ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի տեսանկյունից ու ոչ միայն:
Բնականբար, եթե կա, հայտնաբերվել է որևէ դավաճան, ապա նա պետք է կանգնի Հայաստանի ժողովրդի օրինական դատարանի առաջ ու պատասխան տա՝ օրենքի ամբողջ խստությամբ, դեռ մի բան էլ ավելի՝ պատերազմական իրադրության կանոններին համահունչ: Իսկ պատերազմական դրության կանոնը մե՛կն է. դավաճանը շանսատակ է արվում:
Բայց ինչ է ասում, ինչի մասին է հայտարարում Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
Ի դեպ, նկատենք, որ «դավաճանների, վախկոտների» թեմայով, նախքան Նիկոլ Փաշինյանը, անոնսը արեց կամ թեմայի «ցրցամը տվեց» նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ մեկը մյուսին հաջորդող գրառումներով: Դրանցից մեկը վերացական անհասցե էր կամ ընդհանրական՝ «վախկոտներն ու դավաճանները պետք է տեղ չունենան մեր շարքերում» (նույն ֆրազը, թեթև խմբագրված, նույնությամբ առկա է նաև Փաշինյանի աղմկահարույց գրառման մեջ):
Ապա Աննա Հակոբյանը մի փոքր «կոնկրետություն» էր հաղորդել իր ասելիքին, նշելով, թե՝ «կան վախկոտներ ու դավաճաններ..., ովքեր վախի մթնոլորտ են տարածում սոցցանցերում»:
Կներեք, դուք այն կարգավիճակը չունեք, որպեսզի այդպես տարածական-ընդհանուր բաներ հայտարարեք ու տարածեք: Կա՞ն, նկատել ու ֆիքսե՞լ եք կոնկրետ ոմնի, ով վախի մթնոլորտ է տարածում, նշե՛ք: Երկրորդը, կան պետական կառույցներ, որոնք հենց դրանց դեմ պայքարելու համար են, ներկայացրեք ձեր ֆիքսած «վախոտ-դավաճանին» այդ կառույցներին, տիկին Հակոբյա՛ն: Վստահ եմ, որ ձեր ահազանգն անարձագանք չի մնա:
Բայց Աննա Հակոբյանի այդ գրառումները, ինչպես արդեն կարելի է նկատել, Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառման նախապատրաստական աշխատանքներն էին, ըստ էության:
Ի՞նչ է ասել կամ գրառել Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նա գրել է, թե օրեր առաջ ահազանգ է ստացել, որ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն...»:
Հետո տեղեկանում ենք, որ իր հանձնարարությամբ ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել և «գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ...»:
Ստո՛պ: Մեկ րոպե: Խնդրում եմ մեկ անգամ էլ ընթերցել մեջբերվածը, եթե կուզեք՝ բնօրինակ գրառումը բացեք ու մի հատ էլ կարդացեք և շատ ուշադիր:
Առաջի՛նը։ Ի՞նչ գործ ունեն «ինչ-որ մարդիկ» առաջնագծում, հինգ անգամ Ստեփանակերտի բնակիչ լինեն, թե Երևանի: Ինչպե՞ս կարող են «ինչ-որ մարդիկ» առաջնագծում գտնվող զինվորներին համոզել, իսկ առավել ևս հրամայել, զինվորներն էլ՝ գլուխները կախ, ենթարկվե՞ն: Բա այդ զինվորների հրամանատարներն ո՞ւր էին:
Երկրորդը: Նիկոլ Փաշինյա՛ն, եթե այս պահին տեղի է ունենում քննություն, եթե դեռ դրա արդյունքում ինչ-ինչ բաներ պիտի պարզվեն, այդ թվում՝ դեռ պետք է պարզվի, թե ձեր հրապարակած տեղեկություններից ո՛րն է իրական, ո՛րը մտացածին, դրա մասին նման ցաքուցրիվ գրառում հրապարակելու իմաստը ո՞րն է:
Ի՞նչ է նշանակում՝ «քաղաքական ուղղորդման վարկած կա, բայց դեռ շատ բան պարզված չէ...»:
Պարզե՛ք, հետո միայն խոսեք: ՓԱՍՏԵՐՈՎ, անուններով, ապացույցներով: Կա՛մ փաստերով խոսեք, կա՛մ լռեք:Սա ձեզ համար «ՀԺ» հերթական «բոմբ» շարադրանքը չէ՝ «օդում կախված լուրերով»:
Նման գործելակերպը ոչ պակաս «թիկունքից խփելու» հետևանքներ կարող է ունենալ: Այն էլ՝ պատերազմական բարդ իրավիճակում, այն էլ՝ մի իրավիճակում, երբ մեր բանակը, մեր լավագույն զավակների կյանքի գնով, անձնազոհ կռիվ է մղում թշնամու դեմ, ծանր մարտեր է վարում ու հետ քշում հրոսակներին:
Դավաճա՞ն եք բռնել, ԱԱԾ-ն հայտնաբերել և ձերբակալե՞լ է: Շատ էլ լավ է արել: Թողեք, թող ԱԱԾ-ականներն աշխատեն: Այդ աշխատանքի ամենամեծ խոչընդոտը հրապարակային աղմուկն է, որը ձեր հրապարակման պատճառով անխուսափելիորեն ծավալվելու է ու ծավալվեց արդեն: Մեկին հայտնաբերե՞լ են, թողեք, թող նրա գործակիցներին էլ հայտնաբերեն:
Ամենից կարևորը. դրա մասին, այն էլ նման՝ անփաստ, դեռ պարզելու ենթակա խոսակցությունների հիման վրա պետության ղեկավարի կարգավիճակում գտնվողի մակարդակով հայտարարություն անելու ժամը չէր: Պատերազմական ակտիվ փուլից հետո էլ կարելի էր արդեն կոնկրետ, փաստերով, ապացույցներով ներկայացնել այդ ամենը, առանց՝ «դեռ պարզելու ենթակա խոսակցությունների, վարկածների»: Եթե իհարկե, բուն նպատակդ հենց այդ «խոսակցություններն ու վարկածները» տարածելն ու հանրային ընկալման մեջ կաղապարելը չէ:
Մի խոսքով, պետության ղեկավարի դեպքում աններելի բացթողում է՝ առանց փաստերի, առանց կոնկրետիկայի նման հայտարարություններ անելն ու հասարակությանը, մարդկանց՝ պատերազմի ու դրա հետևանքների հետ կապված հազարումի խնդիր լուծելու համար ինքնակազմակերպված ժողովրդին «իրար խառնելը»:
Դա այն աստիճան անընդունելի պահվածք է, որ նույնիսկ չես ցանկանում ենթադրություններ անել այդ կերպ դրսևորվելու շարժառիթների, պատճառների ու հնարավոր նպատակների մասին:
Իսկ դավաճաններ ու դավեր փնտրողները թող փնտրեն նրանց այն շրջանակներում, որոնք պրոթուրքական քարոզներ էին տանում, ինչ-որ ներում-մերում էին, այն շրջանակներում, որոնք պախարակում էին բանակն ու այն ավելորդ համարում, այն շրջանակներում, որոնք հարվածում էին մեր եկեղեցուն, որոնք Հայոց պատմության դասագրքերում հայրենասիրություն բառը ավելորդ էին համարում:

Պարզե՛ք, հետո միայն խոսեք: ՓԱՍՏԵՐՈՎ, անուններով, ապացույցներով: Կա՛մ փաստերով խոսեք, կա՛մ լռեք: Սա ձեզ համար «ՀԺ» հերթական «բոմբ» շարադրանքը չէ՝ «օդում կախված լուրերով»:

Բայց դա հետո, պատերազմից ու հաղթանակից հետո:
Արմեն Հակոբյան