Մարդ ինչքան պիտի սեփական ժողովրդին չսիրի, որ պատերազմի, այդ թվում նաև տեղեկատվական պատերազմի օրերին, ֆեյսբուքում դե-ֆակտո դավաճանության մասին գրառում անի
Մարդ ինչքան պիտի սեփական ժողովրդին չսիրի, որ պատերազմի, այդ թվում նաև տեղեկատվական պատերազմի օրերին, ֆեյսբուքում դե-ֆակտո դավաճանության մասին գրառում անի։ Այն դեպքում, երբ օրվա ընթացքում տասնյակ զոհվածների անուններով ցուցակներ է հրապարակվում, երբ տղաները մինչև կյանքի վերջին պահը կռիվ են տալիս, երբ ամբողջ ազգը դարձել է կամավոր ու պատրաստ է ծանոթ խառնել, միայն թե ռազմաճակատ մեկնի։ Երբ մարդիկ իրենց վերջին կոպեկն են պատրաստ տալ բանակին, ու ամեն օր նայում են՝ ով, որտեղ, ինչ են հավաքում, որ գնան իրենց մասնակցությունն ունենան։ Երբ 24 ժամ տեղեկատվական պատերազմ ես մի։ Երբ քո ընկերները, քո ընկերների ընկերները, ուսանողները, բարեկամները մեկնել են առաջնագիծ՝ միայն հաղթելու։ Իսկ դու քեզ մեղավոր ես զգում, որ ինքդ, հանգամանքների բերումով, չես կարող մեկնել Արցախ, ու զգալ ու ապրել նույնը, ինչ զգում են այսօր Ստեփանակերտի, Շուշիի և այլ քաղաքների բնակիչները։
Ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է նման գրառումներ անել։ Ասեք, խնդրում եմ։ Գուցե չեմ հասկանում։
Մարդ ինչքան պիտի սեփական ժողովրդին չսիրի, որ պատերազմի, այդ թվում նաև տեղեկատվական պատերազմի օրերին, ֆեյսբուքում դե-ֆակտո դավաճանության մասին գրառում անի