Լրահոս

08.10.2020 11:26


Կորոնավիրուսից մահացած 9 քաղաքացիներից ամենաերիտասարդը 58 տարեկան է, տարեցը՝ 88․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 9 քաղաքացիներից ամենաերիտասարդը 58 տարեկան է, տարեցը՝ 88․ ԱՆ
Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից 45312-ն` առողջացած, 1004-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Ունենք 202 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս խորագրի վերջին նյութերը