Կարծիք

08.10.2020 10:22


Այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է

Այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է
2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Իսկ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք դաշնակցական ենք - այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է։
Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել, և այդ դժվարին մարտական առաջադրանքը կատարելիս մի քանի կամավորականներ անմահացել են...
Հավերժ փա՛ռք ընկած հերոսներին։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը