Լրահոս

08.10.2020 10:02


«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորները բողոքում են․ պատրաստ են ճակատ մեկնել ու կռվել, բայց չեն տանում․ «Ժողովուրդ»

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորները բողոքում են․ պատրաստ են ճակատ մեկնել ու կռվել, բայց չեն տանում․ «Ժողովուրդ»

«Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ և կալանավոր պատրաստվում են կիտրուկ քայլերի դիմել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաև 2016-ին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայնեց․ «Բոլոր կալանավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում։ Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը