Լրահոս

07.10.2020 17:29


Ստեփանակերտում հարվածների արդյունքում վնասվել են տասնյակ բազմաբնակարան շենքեր և բնակելի տներ

Ստեփանակերտում հարվածների արդյունքում վնասվել են տասնյակ բազմաբնակարան շենքեր և բնակելի տներ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով վնասվել են տասնյակ բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր և տարբեր ենթակառուցվածքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Ստեփանակերտում տասնյակ բնակելի տներ, բնակելի շենքեր, ճանապարհներ վնասվել են: «Արցախէներգո»-ի մասնաշենքին նույնպես հարված էր հասցվել, սակայն այժմ վերականգնվում է: Վնասվել է նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վարչական շենքը, սակայն կապը եղել է անխափան»,-նշեց փոխքաղաքապետը:

Այս խորագրի վերջին նյութերը