Կարծիք

07.10.2020 14:36


Հարավային Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև Ադրբեջանի համար պայքար է սկսվել

Հարավային Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև Ադրբեջանի համար պայքար է սկսվել
Իրանի Ռախբարի` Խամենեիի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Վելայաթին հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի տարածքը, նաև դատապարտել է Անկարայի միջամտությունը կոնֆլիկտին ու առաջարկել է իր կողմերի միջև խաղարարական իր առաքելությունը:
Ի՞նչ է սա նշանակում:
Հարավային Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև Ադրբեջանի համար պայքար է սկսվել և ամենակարևորն այն է, որ պայքարը գնում է հենց Ադրբեջանի տարածքում:

Պայքարող երեք բարձր կողմերն էլ Ադրբեջանում ունեն իրենց լծակներն՝ ազդեցության ագենտներն ու գաղափարական հենման կետերը։ Աշխարհիկ գաղափարախոսության հետևորդների համար դա Ռուսաստանն է, սունիների համար` Թուրքիան, շիաների համար` Իրանը: Կան նաև ազգային փոքրամասնությունների վրա ազդեցության լծակներ, յուրանչյուր երեք երկրներն էլ ուեն ադրբեջանական համայնքներ, որոնց միջոցով կարող են ազդել իրավիճակի վրա, իսկ դասական լրտեսությունն ոչ ոք դեռ չի լուծարել: Կա նաև ադրբեջանական հետաքրքիր առանձնահատկություն՝ տարածքային հայրենասիրություն, որը նույնպես բաժանարար գծեր է ենթադրում։

Բնական է, որ ով ներքաշվում է այդ պայքարին, հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց իրականում դա իրենց պետք չէ, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա բարձրացնել իր սուվերենության աստիճանը, իսկ այդ երեք երկրները կկորցնեն Ադրբեջանի վրա ազդելու իրենց հիմնական լծակը։

Մի խոսքով, մոտ ժամանակներն Ադրբեջանում քաղաքացիական պատերազմի (կամ պատերազմների) հավանականությունը մեծ է։

Սա այն է, ինչը չկա Հայաստանում ու մեծ հեռանկարներ է մեզ համար ստեղծում ճիշտ քայլեր կատարելու համար։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը