Սրանց միջև կա մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում զոռբայությունով, մուտիտներով ու անգրագետ միֆերով փակում են երկրի ռեսուրսները
Էս երկու պերսոնաժներից մեկն ակտիվ էր 88-95 թթ-ին: Երկրորդը՝ նորօրյա հերոս է: Սրանց միջև կա մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում զոռբայությունով, մուտիտներով ու անգրագետ միֆերով փակում են երկրի ռեսուրսները: Առաջինը պնդում էր, որ Նաիրիտը, Վանաձորի քիմպրոմը, ատոմակայանը վտանգում են մեր ապագային ու եթե չփակենք, ապա մեր երեխաները երկգլխանի կծնվեն ու մենք կկործանվենք:
Երկրորդը բոլորին համոզում է, որ Ամուլսարը, որտեղ 70 տոննա ոսկի կա հողի տակ, պետք է չաշխատի, որովհետև այնտեղ ինչ որ թիթեռ է ապրում (հետո պարզվեց, որ սուտ է), անգրագետ պնդումներ է անում, որ այնտեղ ցիանիդի լճեր կան, ուրան կա: Բոլորը սուտ:
Հիմա եկեք հասկանանք, թե ովքեր են էս մարդիկ, ինչու են հայտնվել մեր կյանքում ու ինչ շահ ունեն, որ Հայաստանը չզարգանա:
Նաիրիտն ու քիմպրոմը փակեցինք ու 25 տարի չենք կարողանում բացել, ատոմակայանը փակեցինք, էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվեցինք ու միլիարդներ ծախսեցինք վերաբացելու համար:
Հիմա գանք Ամուլսարին: Սրա ու սրա նման մի 10 հոգու պատճառով ոսկին թաղված մնացել է գետնի տակ: Դրա պատճառով մենք արդեն 400 միլիոն դոլար ենք կորցրել, էն դեպքում երբ այսօր 1000 դրամն էլ կարևոր է հաղթանակի համար:
Հաղթենք ու պարզենք, թե սորոսական որ թևն է շահագրգռված մեր պարտությունով:
Սրանց միջև կա մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում զոռբայությունով, մուտիտներով ու անգրագետ միֆերով փակում են երկրի ռեսուրսները