Անգամ փոխզիջումների մասին խոսակցությունները տեղի՛ն չեն, եթե չասվի՝ անտեղի են
Երեկ, անկասկած, բոլորը ուշադրություն դարձրեցին «Ֆրանս-պրեսս» գործակալությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը: Շատերը հայտարարությանը ծանոթացել էին առավել «հասանելի» ռուսերենով՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներից: Կարճ ժամանակ անց վարչապատի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառում արեց (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5015344128490649&id=100000453356168)՝ «Շահարկումներից խուսափելու նպատակով» ու ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը: Մենք էլ, նույն՝ շահարկումներից խուսափելու նպատակով, մեջբերմամբ ներկայացնենք այն. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս-պրեսս»-ին:
Հարցեր, բնականաբար, շատ կան:
Առաջինը հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ կապված, որոնցում հատուկ շեշտում էր, որ օրինակ, մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքն իրեն, որ ինքը չունի Արցախի քաղաքացիների կողմից՝ ընտրությամբ իրեն տրված մանդատ և այլն: Նրանց համար, ովքեր հասցրել են մոռանալ կամ չեն ուզում հիշել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, բազմաթիվ նմուշներից զետեղենք մեկ հղում, մնացածն իրենք էլ կգտնեն (https://www.azatutyun.am/a/29731021.html): Այո, միտումնավոր հենց «Ազատության» կայքի հրապարակման հղումն է, ինչպես ասվում է՝ շահարկումներն ու որոշների ավել-պակաս զազրախոսությունը կանխելու նպատակով:
Հարց. Նիկոլ Փաշինյանը կտրուկ վերանայել ու փոխե՞լ է իր վերոհիշյալ գաղափարական և կոնցեպտուալ դիրքորոշումը, թե՞ Արցախի հայությունն արդեն Նիկոլ Փաշինյանին տվել է մանդատիր անունից հանդես գալու և թեկուզ «հայելային փոխզիջումների» պատրաստ լինելու մասին հայտարարելու համար:
Արցախի՝ ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունները՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի կամ Արցախի ԱԺ-ի, վերապատվիրակե՞լ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նաև իրենց անունից նման հայտարարություն անելու լիազորություններ: Ավելի պարզ ձևակերպենք. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությո՞ւնը, թե՞ արդեն լիազորված է հանդես գալ նաև Արցախի Հանրապետության անունից:
Այո՞, թե՞ ոչ:
Երկրորդը: Ի՞նչ ենք հասկանում կոնկրետ ներկա վիճակում ասելով՝ փոխզիջում: Դա՝ իր հերթին:
Իսկ ադրբեջանական կողմը պատրա՞ստ է արդյոք կամ թեկուզ հակվա՞ծ է փոխզիջումների: Պատասխանը, կարծում ենք, բացարձակապես ակնհայտ է ու արտացոլված է ինչպես սեպտեմբերի 27-ից Անկարայի անմիջական ներգրավմամբ Բաքվի սանձազերծած պատերազմով, այնպես էլ՝ Արցախի բոլոր բնակավայրերը սիստեմավորված հրթիռահարումներով ավերակելու ադրբեջանաթուրքական հրոսակին բնորոշ ձեռագրային տակտիկայով:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող «բանակցային նախապայմաններին», ապա որքան հայտնի է, Ալիևի վերջին ասածներից մեկը այն էր, օրինակ, թե ինքը Նիկոլ Փաշինյանի հետ չի բանակցի կամ բանակցելու բան չունի:
Նման իրավիճակում, կարծում եմ, Հայաստանից հնչող պատասխանն էլ պետք է լիներ կամ լինի համարժեք: Օրինակ այսպես. «Հայաստանը չի բանակցի պատերազմական հանցագործ, ահաբեկչական խմբավորումներ հովանավորած ու ներգրաված Ալիևի հետ»:
Ի լրումն ամենի, որքան էլ ասվի՝ «հայելային» կամ «փոխզիջում», ներկա փուլում, այս պահին, երբ ռազմաճակատում ակտիվ ու ծանր մարտական գործողություններ են, երբ լայնածավալ և անխուսափելի հումանիտար աղետի վերածվելիք պատերազմ է, նման հռետորաբանությունը տեղին չէ: Ցանկացած դեպքում՝ ճիշտ չէ հասկացվում, առաջին հերթին՝ թշնամիների կողմից, դրանից բխող հետևություններով ու հետևանքներով: Չասենք՝ սա էլ անհաջող խմբագրականի կամ նույնպիսի՝ «լուծումը պիտի բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին...» ձևակերպման պատմությունը դառնա, ուղղակի տեղին չեն նման ձևակերպումները, եթե չասվի, որ անտեղի են՝ հաշվի առնելով թշնամական տանդեմի պահվածքը:
Այս փուլում, առկա իրավիճակում կարող է խոսք լինել միայն առանց նախապայմանների պատերազմական գործողությունները դադարեցնելու և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափով խնդրի քաղաքական կարգավորման շրջանակ վերադառնալու մասին: Այն, ինչ ըստ էության հայտարարել էին նույն այդ միջնորդները: Եվ այն, ինչն այս պահին քիչ հավանական է թվում, մանավանդ, եթե միջնորդ-տերությունների հայտարարություններն ու կոչերը լրացված չեն կոնկրետ գործողություններով:
Զուտ հուզական ընկալման, տրամադրությունների ու տրամադրվածության տեսանկյունից էլ, թույլ տանք մեզ նկատել, որ «փոխզիջումների» մասին խոսակցությունները չեն աղերսվում «հաղթելու ենք»-ի հետ:
Եթե՝ «հաղթելու ենք», իսկ մենք պարտավոր են հաղթել (ուղղակի այլ տարբերակ չունենք էլ), ըստ որում արդեն իսկ ակներև է, որ դա ծանր գնով հաղթանակ է լինելու ամեն պարագայում, ապա «փոխզիջումային» ռիտորիկան եռակի անտեղի է հիմա, այս պահին:
Անգամ փոխզիջումների մասին խոսակցությունները տեղի՛ն չեն, եթե չասվի՝ անտեղի են
Երեկ, անկասկած, բոլորը ուշադրություն դարձրեցին «Ֆրանս-պրեսս» գործակալությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը: Շատերը հայտարարությանը ծանոթացել էին առավել «հասանելի» ռուսերենով՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներից: Կարճ ժամանակ անց վարչապատի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառում արեց (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5015344128490649&id=100000453356168)՝ «Շահարկումներից խուսափելու նպատակով» ու ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը: Մենք էլ, նույն՝ շահարկումներից խուսափելու նպատակով, մեջբերմամբ ներկայացնենք այն. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս-պրեսս»-ին:
Հարցեր, բնականաբար, շատ կան:
Առաջինը հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ կապված, որոնցում հատուկ շեշտում էր, որ օրինակ, մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքն իրեն, որ ինքը չունի Արցախի քաղաքացիների կողմից՝ ընտրությամբ իրեն տրված մանդատ և այլն: Նրանց համար, ովքեր հասցրել են մոռանալ կամ չեն ուզում հիշել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, բազմաթիվ նմուշներից զետեղենք մեկ հղում, մնացածն իրենք էլ կգտնեն (https://www.azatutyun.am/a/29731021.html): Այո, միտումնավոր հենց «Ազատության» կայքի հրապարակման հղումն է, ինչպես ասվում է՝ շահարկումներն ու որոշների ավել-պակաս զազրախոսությունը կանխելու նպատակով:
Հարց. Նիկոլ Փաշինյանը կտրուկ վերանայել ու փոխե՞լ է իր վերոհիշյալ գաղափարական և կոնցեպտուալ դիրքորոշումը, թե՞ Արցախի հայությունն արդեն Նիկոլ Փաշինյանին տվել է մանդատ իր անունից հանդես գալու և թեկուզ «հայելային փոխզիջումների» պատրաստ լինելու մասին հայտարարելու համար:

Արմեն Հակոբյան