Ռազմական դիվիդենտները դիվանագիտական ճակատում ամրագրելու ժամանակը
Մեր զինվորականներն իրենց հստակ, հաշվարկված, նպատակային գործողություններով թշնամուն իր տեղը ցույց տվեցին` օր օրի ամրապնդելով տարիների ընթացքում ձևավորված համոզմունքը, որ Հայոց բանակը, մեղմ ասած, լավագույններից է տարածաշրջանում` իր մարտական ոգով, մարտական բարձր պատրաստականությամբ, մարտունակությամբ, պրոֆեսիոնալիզմով և կամային հատկանիշներով։
Ադրբեջանական բանակի «հզորության» փուչիկն աղմուկով պայթել է։ Ակնհայտ է, որ հակառակորդը գործի էր դրել իր ողջ պոտենցիալը` և՛ միլիարդավոր նավթադոլարների հաշվին կուտակված ռազմական հարուստ զինանոցն՝ իր բոլոր «հարձակողական ատրիբուտներով», և՛ ալիևյան ագիտպրոպի գովերգած «մարդուժը»։ «Գաստրոլյորների»` թուրք «ստրատեգների», հրամանատարների, ինստրուկտորների, զինյալների, Մերձավոր Արևելքը շարունակական ցնցումների, անկայունության, պատերազմների թատերաբեմ դարձրած իսլամական ծայրահեղականության, ահաբեկչության սպառնալիքը հիմա էլ Հարավային Կովկաս և Իրանի սահմանամերձ շրջաններ տեղափոխած վարձկանների «ծառայություններն» էլ` ձեզ նվեր։
Բայց ինչքան ավելի հստակ է ուրվագծվում Արցախյան թնջուկը ռազմական ճանապարհով «լուծելու» Բաքվի մտասևեռումը կյանքի կոչելու անհեռանկարայնությունը, այնքան ավելի տեսանելի է դառնում, որ մեր դիվանագիտությունը չի «հասցնում» համարժեք արձագանքել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին։
Մեր դիվանագիտական կորպուսը «չի հասնում» ռազմաճակատը պահող մեր զինուժի չարչարանքների հետևից։ Եվ սա մի տարվա, երկու տարվա, հինգ, տաս, տասնհինգ տարվա բան չէ` քրոնիկ հիվանդություն է, որ շտապ «բժշկական միջամտության» կարիք ունի։
Թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման վերաբերյալ միջազգային արձագանքների անգամ հպանցիկ մոնիտորինգը ցույց է տալիս, որ մենք այդպես էլ չկարողացանք աշխարհին ներկայացնել ճշմարտությունն Արցախյան հակամարտության ու դրա ակունքների, Ղարաբաղյան շարժման, ազատամարտի և մայիսյան հաղթանակների, նույն բազմաչարչար «7 շրջանների» մասին. «անվտանգության գոտու», որ Արցախի Սահմանադրությամբ Արցախի տարածքային ամբողջականության անքակտելի մասն են, հայաստանցիների մեծամասնության կարծիքով` ազատագրված տարածքներ, ադրբեջանական կեղծ կարծրատիպերի համաձայն (ավաղ, նաև միջազգային խաղացողների գնահատմամբ)` «գրավյալ» տարածքներ, որ վաղ թե ուշ պետք է «վերադարձվեն» իրենց «օրինական տիրոջը»։
Այսինքն` 30 տարի առաջ մեզ պարտադրված պատերազմը տանուլ տված և տասնամյակներ շարունակ «1 միլիոն փախստականների» և «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման» մասին կոկորդիլոսի արցունքներ թափող ադրբեջանցիներին, որ մինչև պատերազմը (երբ Արցախը դեռ ապավինում էր խորհրդային օրենքներին և սահմանադրությանը` ինքնորոշման իր իրավունքը չէր ամրագրել ռազմական հաջողություններով), մեծ-մեծ բրթում էին, թե` «հողը արյունով է նվաճվում», իսկ պատերազմից հետո իսպառ մոռացան, որ երբևէ նման «ֆանտազիաներ» են ունեցել, ու ազգովի լծվեցին «հայկական օկուպացիայի» պրոպագանդային։
Իսկ մենք, իրադարձություններին հետին թվով արձագանքելու մեր գործելաոճին հավատարիմ, ուշացումով հակադարձելով ադրբեջանական ստահոդ քարոզչությանը, ի վիճակի չեղանք կոտրել Ադրբեջանի չունեցած «տարածքային ամբողջականության» կեղծ կարծրատիպը։ Թերացանք Արցախի անկախության հռչակման իրավական հիմքերի անթերի լինելը աշխարհին ի ցույց դնելու հարցում, և այսօր քաղում ենք դրա դառը պտուղները. միջազգային հանրությունը ոչ միայն շարունակում է հավասարության նշան դնել «կողմերի» միջև` անհասցե սթափության կոչերով ու կրակը «անհապաղ» դադարեցնելու հորդորներով, այլև փորձում է կանխորոշել Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող (հուսանք` վերջնականապես «չմեռած») բանակցությունների հանգուցալուծումը Արցախի «վարչական պատկանելության» մասին ժամանակավրեպ հայտարարություններով։
Ավելին, եթե 1998-ի իշխանափոխությունից հետո միջազգային փորձագիտական շրջանակները և փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող մասնագիտացված միակ կառույցը` ԵԱՀԿ համանախագահությունը, կասկածի տակ չէին դնում, որ գոնե «նախկին ԼՂԻՄ»-ը չի կարող այլևս լինել Ադրբեջանի կազմում, ապա վերջին տարիներին, հատկապես հետհեղափոխական վայրիվերումների հետևանքով, ադրբեջանցիները կարողացան կշեռքի նժարն իրենց կողմը թեքել և «փուլայինի» որոշ տարրեր վերադարձնել բանակցվող փաթեթ(ներ)ի մեջ։
Նախ` Լավրովի հայտնի հայտարարությունը, թե սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, ըստ որի` հայկական ուժերը պետք է ազատեն Ադրբեջանին «պատկանող» տարածքները։ Հետո` Ալիևի «բացահայտումները» Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ «պայմանավորվածությունների» մասին, որոնցից վերջինս վերջին պահին հրաժարվել է, ապա`սորոսական էմիսարների մասնակցությամբ կողմերի միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական մամուլի հրապարակումները։ Այս ամենը առանձին-առանձին և բոլորը միասին իրենց կնիքը դրեցին միջազգային հասարակական կարծիքի վրա։
Բանը հասել է նրան, որ անգամ ռուս գործընկերները` վերլուծաբանները, քաղաքագետները, որոնք այս օրերին փութաջանորեն քննարկում են Արցախում շարունակվող արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը, լուծումներ առաջարկում` չթաքցնելով համակրանքը հայկական կողմի նկատմամբ, ելնում են այդ արատավոր թեզից` որ Հայաստանը ինչ-որ պարտավորություններ է ստանձնել տարածքային զիջումների պահով, ու չի կատարում այդ պարտավորությունները։ Կոպիտ ասած` «քցում» է ադրբեջանական կողմին։
Հիմա ժամանակն է` շտկելու իրավիճակը։ Մեր դիվանագետները, քաղաքական գործիչները, պատգամավորները, փորձագետները բոլոր հնարավոր ամբիոններից պետք է անընդհատ բարձրաձայնեն ճշմարտությունը. որ պատերազմը, ինչպես 1990-ին, այնպես էլ հիմա, մե՛նք չենք սկսել, այլ Ադրբեջանը, և եթե սեփական նախահարձակ գործողությունների արդյունքում կորցրել է տարածքներ, որ Թուրքիայի «քավորությամբ» նվեր է ստացել բոլշևիկյան տխրահռչակ Կավբյուրոյից, ապա իրե՛ն և միայն իրեն պետք է մեղադրի դրա համար. առանց հոգնելու պետք է ասենք այդ մասին, ինչպես ադրբեջանցիներն են բոլոր խոսափողներից թմբկահարում «1 միլիոն փախստականների և 20 տոկոս օկուպացված տարածքների» մասին։
Հակառակ դեպքում հերթական անգամ ռազմական դիվիդենտները տանուլ կտանք դիվանագիտական ճակատում, ինչի իրավունքը`հատկապես Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված այս հակամարդկային ոտնձգություններից հետո, պարզապես չունենք։

Լիլիթ Պողոսյան