Լրահոս

06.10.2020 22:45


Դավթաշենում ազդարարման համակարգը միացել է տեխնիկական զննման ժամանակ

Դավթաշենում ազդարարման համակարգը միացել է տեխնիկական զննման ժամանակ

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ազդարարման համակարգը ժամը 20։34-ին միացել է տեխնիկական զննման ժամանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,-ասվում է ՀՀ ԱԻՆ-ի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը