Կարծիք

06.10.2020 15:14


Այո՛, ամեն ինչ բանակի համար և առաջին հերթին բանակին պետք է ամուր թիկունք, զարգացած տնտեսությունով

Այո՛, ամեն ինչ բանակի համար և առաջին հերթին բանակին պետք է ամուր թիկունք, զարգացած տնտեսությունով

Ամեն ինչ բանակի համար!

Պատերազմը ցույց է տալիս, որ մենք ունենք թիկունքի խնդիր։ Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք թուրք-ադրբեջանական ոհմակի դեմ պատերազմելու համար պետք է զարգացող տնտեսություն ունենանք։ Պետք է ներդրումներ բերենք, պետք է դրսի կապիտալի համար գրավիչ լինենք։ Արդյո՞ք մենք այդպիսին ենք: Ո՛չ, իհարկե՝ ո՛չ։

Ամեն ինչ բանակի համար!

Մենք 2,5 տարի չենք կարողացել ներդրում բերել, եղած ներդրոծների ու անգամ աշխարհի հայերի հետ էլ հարաբերություններ ենք փչացրել: Ու ինչքան էլ հիմա «մարդ ուղարկեն Մոսկվա փող բերելու» դա այս իրողությունը չի փոխի։ Իշխանությունը տապալել է տնտեսական քաղաքականությունը։

Ամեն ինչ բանակի համար!

Մի ասեք, որ «պատերազմ է, պետք է լռել»: Հիմա սա պետք է ասել։ Հիմա պետք է ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «տնտեսական քաղաքականության» «գագաթնակետը» դա ՀԴՄ ուզելն ու անգլերեն խոսալով ՄՈՇ աճեցնելն է։ Բանակի վիճակն այլ կլիներ, եթե սրանք մի պարզ բան իմանային, որ անվտանգությունն ունի բաղադրիչներ և ինչքան դու ավելի զարգացած լինես, ինչքան ավելի շատ օտարերկրյա ներդրումներ լինեն քեզ մոտ, այնքան դու ավելի ապահովագրված կլինես պատերազմից։

Ամեն ինչ բանակի համար!

Այո՛, ամեն ինչ բանակի համար։ Եվ առաջին հերթին բանակին պետք է ամուր թիկունք, զարգացած տնտեսությունով։ Եթե դու չես կարող սա ապահովել, ապա Հայաստանում չպետք է իշխանություն ունենաս։

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը