Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին. գերմանական մամուլի արձագանքը
ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանն անդրադարձել է գերմանական մամուլը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես «Tagesschau»-ն գրել է, որ հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է:
«Շուրջ 1 շաբաթ է շարունակվում են բախումները Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի վրա կրկին հարձակում են գործել ադրբեջանական ուժերը՝ թուրք սպաների ղեկավարությամբ,-ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետը. «Դրանց թիվը հասնում է 150-ի»: Քրիստոնյա Հայաստանը դաշնակից է Ռուսաստանին, մեծամասամբ մահմեդական Ադրբեջանին աջակցում է Թուրքիան. այսպիսով, հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է»,-նշել է «Tagesschau»-ն:
Գերմանական «Welt»-ում տեղ է գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը լուրջ մեղադրանք է հղում Թուրքիային՝ «հազարավոր ահաբեկիչների» Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու և Ադրբեջանի համար Թուրքիայի կողմից պայքարելու համար: Նշվում է նաև F-16 կործանիչների գործադրման մասին:
Լիբիայի և Սիրիայի պատերազմական գոտիներից եկած իսլամիստ ահաբեկիչները՝ որպես վարձկաններ, իրենց գումարն են վաստակում Հարավային Կովկասում: Թուրքիան և Ադրբեջանը վիճարկում են այս մեղադրանքները, Ռուսաստանն անհանգստացած է: Այս մասին գրել է n-tv-ն՝ նշելով, որ տասնամյակների վաղեմության հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է միանգամայն այլ ուղղություն ստանալ:
Գերմանական «Zeit»-ն էլ նկատում է, որ Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին:
«Ադրբեջանի երկրորդ խոշորագույն քաղաք Գյանջան ենթարկվել է հայկական կողմի հարձակմանը,-նշում է Ադրբեջանի ՊՆ-ն: Իր հերթին, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է, որ հարվածել է միայն ռազմական օդանավակայանին: Ադրբեջանը սերտ կապված է Թուրքիայի հետ: Նախագահ Ալիևը վերջերս շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահից՝ աջակցության համար: Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին, սակայն հերքում է հարձակումներին թուրքական զինվորների մասնակցության մասին լուրերը»,-նշում է «Zeit»-ը:
Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման գործում Թուրքիայի աջակցության թեմային է անդրադարձել նաև «Spiegel»-ը: Մասնավորապես, նշել է ՀՀ վարչապետի պնդումներն այն մասին, որ թուրքական սպաներն են առաջնորդում Ադրբեջանի հարձակումները:
«Խաղաղության հաստատմանը դեռ շատ կա: Վարչապետ Փաշինյանը մեղադրում է Թուրքիային՝ թուրքական շուրջ 150 բարձրաստիճան պաշտոնյաների ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումներում ներգրավման մեջ»,-նշել է պարբերականը:
Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին. գերմանական մամուլի արձագանքը
ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանն անդրադարձել է գերմանական մամուլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես «Tagesschau»-ն գրել է, որ հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է: