Կարծիք

06.10.2020 14:13


Ձեր քարոզչությամբ այնպես արեցիք, որ պատերազմից առաջ մենք մնացինք առանց դաշնակիցների

Ձեր քարոզչությամբ այնպես արեցիք, որ պատերազմից առաջ մենք մնացինք առանց դաշնակիցների
Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ոմանք հիմա ոգևորվում, երբ լսում են, որ «ՌԴ-ից հատուկ նշանակության ինքնաթիռ է եկել»։ Կամ ինչպես են իրենք ասում, որ «միայն Ռուսաստանն է, որ կարող է զինադադար բերել»։
Դա այն նույն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ասում էին, որ «ՀՀ անվտանգությունը կարող ապահովել ՆԱՏՕ-ն»։ Այն նույն ՆԱՏՕ-ն, որի անդամ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է բերում հայկական բանակի դեմ, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ «Անկարան իրենց համար արժեքավոր գործընկեր է»....
Դուք նույնպես ձեր քարոզչությամբ այնպես արեցիք, որ պատերազմից առաջ մենք մնացինք առանց դաշնակիցների։ «Դուխ տալով» մեծամիտ «դուխավիկներին» ու չնկատելով ակնհայտ բաները, դուք օգնեցիք իրենց վիժեցնել բանակցային գործընթացը։ Օգնեցիք տեղեկատվական պատերազմ իրականացնել ղարաբաղյան պատերազմի հերոսների դեմ։ Դուք անգամ դատեցիք իրենց Շուշիի ազատագրման օրը։
Իհարկե, հիմա պատերազմ է, և շատ բարեր չի կարելի ասել, բայց այս հարցերն իրենց պատասխանները կստանան։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը