Կարծիք

06.10.2020 13:53


Եվ սրանք սովորեցնում են մեզ` ինչպես ապրե՞լ

Եվ սրանք սովորեցնում են մեզ` ինչպես ապրե՞լ
Այն, որ Միացյալ Նահանգները, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեղմ ասած, անտարբեր արձագանքեց Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիային, նորություն չէ և որևէ մեկին այլևս չի զարմացնում։
Թերևս նաև այդ պատճառով Հայաստանում և Արցախում շատ հանգիստ ընդունեցին այն զարմանահրաշ փաստը, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաալիքներից մեկը`CNN-ը, որի ամենատես աչքից ոչինչ չի վրիպում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հետխորհրդային տարածքում պարբերաբար բռնկվող և տարբեր ինտենսիվությամբ շարունակվող հակամարտություններին, հայկական համայնքի բողոքի ցույցերից հետո՛ միայն բարեհաճեց անդրադառնալ Արցախում և Արցախի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձություններին։ Այն էլ` հիմնականում չեզոք «հավասարահեռ» շեշտադրումներով։
Ո՜վ կմտածեր, թե խոսքի ազատության, ժողովրդավարության ֆորպոստ Ամերիկայի ազատ, արդար, թափանցիկ լրատվամիջոցներին «հզոր» խթան էր պետք իրենց գործն անելու` աշխարհի թեժ կետերում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար` ճանապարհներ փակելու փորձերի և սպառնալիքների տեսքով։
Եվ սրանք սովորեցնում են մեզ` ինչպես ապրե՞լ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը