Կարծիք

06.10.2020 13:49


Ժողովուրդ, չեք նկատո՞ւմ, որ այսպես մենք հասնում ենք վերջնական խելագարության

Ժողովուրդ, չեք նկատո՞ւմ, որ այսպես մենք հասնում ենք վերջնական խելագարության

ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ՝ ՓԱՌԱՀԵՂ ՆԿԱՐ Է

Եվ իսկապես էլ՝ ինչ ասես, փառահեղ նկար է, սակայն մի քանի սխալ շեշտադրումներով, որոնք շտկելու դեպքում այն հավասարապես ու հավասարաչափ կարելի է դնել Խանջյանի «Վարդանանքի» կողքին։

Որո՞նք են սխալ շեշտադրումները։

Վազգեն Սարգսյանն ո՞վ է, որ նկարում տեղ է գտել։
Կամ՝ Մոնթեն։
Կամ՝ Արցախի Արայիկ Հարությունյանը։
Կամ՝ Պարգև Սրբազանը։
Կամ․․․

Այո՝ նկարի կենտրոնն իր ողջ մոնումենտալությամբ լցած ու լցրած միակ ու միայն Նիկոլ Փաշինյան, Արցախյան հերոսամարտի բոլոր ժամանակների միակ Գերագույն գլխավոր հրամանատար։
Մեջտեղում։
Ողջ զանգվածով։
Ափսոս միայն, որ օր օրի լցվող ծծերը լավ չեն երևում։

Սակայն այս «գլուգործոցը» երկնածը գաղափարական մեկ այլ լուրջ վրիպում էլ է թույլ տվել։
Ի՞նչ է նշանակում Նիկոլի թիկունքում ծվարած Աննա Հակոբյան։
Հակառակը պիտի լիներ։
Ուղղե՛լ։
Չուղղելու դեպքում հղացողին պատի տակ սատկացնել։

Այլ վրիպումների չեմ անդրադառնում։
Նկատի ունեմ առողջապահության ու երկար-բարակ անունով նախարարությունների Արսենի ու Արայիկի բացակայությունը։
Սրանց բացակայության համար նկարի հեղինակին երկրային գեհենի բոցերի բաժին դարձնել, քանզի աստվածային դատաստանը կարող է և ուշանալ։

Ժողովուրդ, չեք նկատո՞ւմ, որ այսպես մենք հասնում ենք վերջնական խելագարության։

Մարտին Հուրիխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը