Կարծիք

06.10.2020 13:04


Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, Արարատ Միրզոյանից, Տիգրան Հակոբյանից օգտագործել ձեր հնարավորությունները, լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեն (լուսանկար)

Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, Արարատ Միրզոյանից, Տիգրան Հակոբյանից օգտագործել ձեր հնարավորությունները, լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեն (լուսանկար)

Երեկ ֆրանսիական հեռուստատեսության հեռարձակած մի ռեպորտաժ էինք թարգմանաբար հեռարձակել, շատ լավ ռեպորտաժ էր և ցուց էր տալիս թե ինչպես են ֆրասիացի լրագրողները լուսաբանում Ստեփանակերտում վիճակը: Ռեպորտաժը բոլոր առումներով մեր օգտին էր: Եւ հանկարծ մեր ռեպորտաժը հայտնվում է ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան պատերին մեզ ուղղած մեղադրանքներով, ավելին՝ թրքածին որակումներով: Ուրեմն ասեմ հետևյալը, նախ թրքածինը դուք եք, գենետիկ ստուգում անցեք ու հրապարակեք արդյունքը, երկրորդը՝ այս օրերին երբ մի կողմ ենք դրել բոլոր տարաձայնությունները և ազգովի համերաշխ պայքարում ենք թշնամու դեմ, նման դրսևորումները ոչ թե ակնարկում, այլ հաստատում են, որ մեր երկրում անհանդուրժողականության և ներքին թշնամության սաղմերը որտեղ են ջրվում, ծլում և տարածվում: Ես պահանջում եմ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ից Ararat Mirzoyan-ից Tigran Hakobyan-ից օգտագործել ձեր հնարավորությունները, լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեն: Իսկ որպես պատասխան վերոհիշյալ անձնավորությունների հրապարակումներին, ասում եմ՝ թրքածինը դուք եք և ձեր ֆեյք հետևորդները: Ներքին թուրքը ավելի վտանգավոր է, քան իսկական թուրքը: Թրքատյածներ:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը