Կարծիք

06.10.2020 12:58


Հնարավորինս հակիրճ գրեմ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար

Հնարավորինս հակիրճ գրեմ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
Հնարավորինս հակիրճ գրեմ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար։
1. Չորս շաբաթ է գրանցված վարակակիրների թվի աճ կա, միտումն անզեն աչքով է երևում։ Այո՛, գիտեմ, որ հիմա ավելի շատ են թեստավորում, քան մայիս-հուլիսին էր, բայց դա էլ հաշվի առնելով, միևնույն է՝ աճ կա։
2. Սա իրականում «նախապատերազմական» աճն է դեռ, կապված դպրոցները բացելու, տրանսպորտում ծանրաբեռնված երթևեկելու հետ։
3. Պատերազմն առաջացրեց անխուսափելի կուտակումներ, հաճախ անկառավարելի։ Սկսած կամավորների և զորակոչվածների հավաքվելուց, մինչև հոգեհանգիստներ, թաղումներ և այլն։ Մինչև շաբաթվա վերջ կսկսենք տեսնել հետևանքները թե՛ թիկունքում, թե՛, ցավոք սրտի, զորքում։
4. Սա կնշանակի բառի բուն իմաստով աղետ առողջապահական համակարգի համար՝ մի կողմից հարյուրավոր վիրավորներ (ընդ որում պատերազմը կարող է երկար շարունակվել), մյուս կողմից՝ կովիդի բռնկումների կտրուկ աճ։
5. Նույնիսկ եթե չեք հավատում դիմակների արդյունավետությանը, կամ համարում եք, որ իրականում կորոնավիրուսը ֆեյք է, գրիպ է, եսիմ ինչ է, հասկանանք, որ թեկուզ «սովորական գրիպով» կամ «սովորական թոքաբորբով» հիվանդը, եթե հիվանդանոցային կամ առավել ևս վերակենդանացման բաժանմունքի տեղ զբաղեցնի, դրանով կզրկի այդ տեղից վիրավոր զինվորին։
6. Մտածեք, թե ինչ է կատարվելու զորքում, ՊՆ-ում, օժանդակ այլ կառույցներում, եթե վարակն ազատ տարածվի։ Մարդի, որ հիմա օրերով չեն քնել, ստռեսի մեջ են, իմունիտետը լրիվ թուլացած, դրան գումարած մի հատ էլ վիրուս տանեն։ Անձրևի, ձյան տակ, ցրտին ու ցեխի մեջ թշնամու գերազանցող ուժերի դեմ կռիվը մի կողմից, 39 աստիճան ջերմությունն ու թոքաբորբը՝ մյուս։
Հասկանո՞ւմ եք վտանգը։
Այս հարցով առողջապահության նախարարությունից, Արսեն Թորոսյանից որևէ հանրային խոսք, իրազեկում վերջին օրերին չեմ լսել։ Իսկ դա շատ կարևոր է։
Գուցե իմաստ ունի, որ Արծրուն Հովհաննիսյանը կամ Shushan Stepanyan-ը խոսեն։ Գուցե նույնիսկ ՊՆ նախարարը։ Կարճ խոսք, 3–4 րոպե, բացատրվի, թե ինչ լուրջ խնդիր է և ինչ պետք է արվի, ինչ պետք է անենք յուրաքանչյուրս այն հնարավորինս մեղմելու համար, ի վերջո ինչ պետք է անի պետությունը։
Արդեն չգիտեմ, թե է՛լ ոնց բացատրեմ, որ տեղ հասնի։
Հ.Գ. Ուղղակի իմացեք, որ պատերազմների ժամանակ համաճարակները պակաս մարդ չեն «հնձում», քան բուն ռազմական գործողությունները։ Հենց այդ պատճառով է, որ զբաղվելով ռազմական թեմաներով, գիտեմ, թե այսպիսի համաճարակն ինչ է նշանակում ու դեռ փետրվարից կորոնավիրուսի մասին եմ գրում-զգուշացնում։
Հ.Հ.Գ. Մուննաթչիներին բլոկելու եմ, առանց երկար-բարակ քննարկումների։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը