Լրահոս

06.10.2020 11:26


Չեմ զարմացել, որ Դավոն 15 տանկ է խփել, վստահ եմ դեռ 150 հատ էլ խփելու է. սպասում ենք, կգաս, խնդրում եմ. կուրսընկերուհին՝ «Արցախի հերոս» Դավիթ Գրիգորյանի մասին

Չեմ զարմացել, որ Դավոն 15 տանկ է խփել, վստահ եմ դեռ 150 հատ էլ խփելու է. սպասում ենք, կգաս, խնդրում եմ. կուրսընկերուհին՝ «Արցախի հերոս» Դավիթ Գրիգորյանի մասին

Մեր Դավոն կուրսի ամենահամեստ տղան է, խելացի է, աչքի է ընկնում լավ տրամաբանությամբ, թասիբով տղա է ու հեչ չեմ զարմացել, որ 15 տանկ է խփել, վստահ եմ՝ դեռ 150 հատ էլ խփելու է։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հերոսական արարք կատարած և «Արցախի հերոսի» բարձր կոչման արժանացած զինծառայող Դավիթ Գրիգորյանի կուրսընկերուհի Անուշ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա:

«Դավոն միշտ մասնակցում էր դասերին, չէր բացակայում։ Հայ տղու իսկական մարմնավորում է, Արցախի Հերոս ա մեր Դավոն ու Աստված քո հետ Դավ ջա՜ն, հենց գաս ու այս նյութը կարդաս, իմացի՝ այս պահին ամբողջ հայ ազգը քո արևով է երդվում, ամբողջ հայ ազգի հպարտությունն ես»։

Նա նշեց, որ բոլոր կուրսընկերները հպարտանում են Դավիթով ու սպասում են գալստին, որպեսզի կենացը խմեն: «Հերոս ընկեր, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց թող Աստված քեզ հետ լինի, հրեշտակները թևերը փռեն գլխավերևումդ, քո խիզախությունն էլ տաս հազարապատկվի, ընկեր ջան»։

Այս խորագրի վերջին նյութերը