Աշխարհ

06.10.2020 11:23


Կորոնավիրուսից մահացած 6 քաղաքացիներից ամենաերիտասարդը 53 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 6 քաղաքացիներից ամենաերիտասարդը 53 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ
Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս խորագրի վերջին նյութերը